Վերին Բազմաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Բազմաբերդ
Կիկլոպյան ամրոց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Մակերես14.35 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն452[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Բազմաբերդ (Հայաստան)##
Վերին Բազմաբերդ (Հայաստան)
Վերին Բազմաբերդ (Արագածոտնի մարզ)##
Վերին Բազմաբերդ (Արագածոտնի մարզ)

Վերին Բազմաբերդ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 40 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիները գաղթել են Սասունի Աղբիկ, Դաշտադեմ, Ծղակ, Հեթինք, Մուշի և Բայազետի Մոսուն, Առաղ, Հավատորիկ, Սինամերկ, Տալհասև գյուղերից։

Վերին Բազմաբերդի ազգաբնակչության փոփոխությունը[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 70 489 242 449 442 432 397 419[3] 472 452[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում XII-XVII դարերի Սբ. Ամենափրկիչ մատուռը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 192» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 579