Բայազետ, քաղաք Արևմտյան Հայաստանում, Աղրի իլում: Մինչև XIV դ. Դարույնք: X--XII դդ. սկսել է գործածվել նաև Պայազատաց բերդ անվանումը որը վերանվանվել է ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ Ա-ի : 1555-ի թուրք-պարսկական պայմանագրով զավթել է Օսմանյան Թուրքիան: Բայազետը որպես համանուն գավառի կենտրոն մտել է Էրզրումի էլայեթի մեջ: XVIII դ. Դարույնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը: Քաղաքը զգալիորեն ավերվել է 1821-23-ի թուրք-պարսկական պատերազմի ժամանակ : 1828 թվականին ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը, սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով այն դարձյալ մնացել է թուրքական տիրապետության տակ: 1829-30 թվականներին զգալի թվով հայեր Բայազետից գաղթել են Հայկական մարզ Գյոկչայի մահալում, Գավառ ավանի տեղում կառուցել Նոր Բայազետը (այժմ ՀՀ Գավառ քաղաք): 1854 թվականին ռուսական զորքերը գրավել են Բայազետը, որը Փարիզի հաշտության պայմանագրով նորից անցել է Թուրքիային: Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամ. գեն. Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվ. 6--28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ: Ս Տեր-Պողոսյանից /Խենթ/ տեղեկանալով բերդի օրհասական վիճակի մասին Ա. Տեր-Ղուկասովն իր զորաջոկատով փրկել է նրանց :1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրով Բայազետը անցել է Ռուսաստանին, սակայն Բեռլինի դաշնագրով վերստին տրվել Թուրքիային: 1914 թվականին ռուսական զորքերը, հայ կամավորների մասնակցությամբ ազատագրել են քաղաքը, որը 1918 թվականին դարձյալ ընկել է թուրքական տիրապետության տակ: Բայազետի հայերը տեղահանվել են: Նրանց մի մասը ոչնչացվել է թուրք ջարդարարների ձեռքով, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում