Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Flag of Armenia.svgՀայաստանի տարաբաժանումը
Map am.gif
Մարզկենտրոններ
Վարչատարածքային
միավոր
Մարզկենտրոն
Արագածոտն Աշտարակ
Արարատ Արտաշատ
Արմավիր Արմավիր
Գեղարքունիք Գավառ
Կոտայք Հրազդան
Լոռի Վանաձոր
Շիրակ Գյումրի
Սյունիք Կապան
Տավուշ Իջևան
Վայոց Ձոր Եղեգնաձոր
Երևան Ո/Կ

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:

Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում, Սահմանադրությամբ սահմանված կարգով։

Բովանդակություն

[խմբագրել] Երևան

Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Քաղաքում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և քաղաքապետը։ Ըստ 1995 թ Հայաստանի սահմանադրության, Երևանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ 2005թ փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևանի մասին» օրենքով։ Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից` համամասնական ընտրակարգով: Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին: Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից: Երևանը իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների[1]։ Դրանք են.

  1. Աջափնյակ
  2. Ավան
  3. Արաբկիր
  4. Դավիթաշեն
  5. Էրեբունի
  6. Կենտրոն
  7. Մալաթիա-Սեբաստիա
  8. Նոր-Նորք
  9. Նորք-Մարաշ
  10. Նուբարաշեն
  11. Շենգավիթ
  12. Քանաքեռ-Զեյթուն

[խմբագրել] Մարզեր

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մարզ:


Մարզը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման հիմնական միավորնէ[փա՞ստ]։ Մարզերում իրականցվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետները իրականացնում են ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և հաշվետու են կառավարությանը[2]:

  1. Արագածոտն - մարզպետ` Սարգիս Սահակյան
  2. Արարատ - մարզպետ` Էդիկ Բարսեղյան
  3. Արմավիր- մարզպետ` Աշոտ Ղահրամանյան
  4. Գեղարքունիք- մարզպետ` Նվեր Պողոսյան
  5. Լոռի - մարզպետ` Արթուր Նալբանդյան
  6. Կոտայք- մարզպետ` Կովալենկո Շահգալդյան
  7. Շիրակ - մարզպետ` Աշոտ Գիզիրյան
  8. Սյունիք - մարզպետ` Սուրիկ Խաչատրյան
  9. Վայոց Ձոր- մարզպետ` Սերգեյ Բագրատյան
  10. Տավուշ- մարզպետ` Արմեն Ղուլարյան

[խմբագրել] Համայնքներ

[խմբագրել] Արտաքին հղումներ և ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով