Ալեն Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեն Ռոբերտի Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
 Օգոստոսի 2, 2021
Նախագահ Արմեն Սարգսյան, Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Արարատ Միրզոյան
ՀՀ նախագահի պաշտոնակատար
01․02․2022 - 13․03․2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Արմեն Սարգսյան
Հաջորդող Վահագն Խաչատուրյան
Երևանի ավագանու անդամ
05․05․2017 - 16.05.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ Իրավաբան
քաղաքագետ
Գործունեություն՝ դերասան
պրոդյուսեր
լրագրող
կուսակցական գործիչ
քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1980 թվականի հունվարի 5
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Սիմոնյան Ռոբերտ Նշանի
Մայր Հովհաննիսյան Մարինե Սերգեյի
Ամուսին Մարգարյան Մարիամ Ձոնիկի
Զավակներ որդիˋ Սիմոնյան Ռոբերտ
դուստր՝ Սիմոնյան Վիկտորյա

Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 5, 1980(1980-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

2022 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 13-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։

1996-2000 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2008 թվականին ուսանել է European Education & Research Center-ի կողմից կազմակերպած PR և քաղտեխնոլոգիայի (Political Technologies) դասընթացներին։

2013-2015 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2002 թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ունի սերժանտի կոչում։

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ 2004-2008 թվականներին նկարահանվել է "Փախուստ բանտից" հեռուստասերիալում, "Հիպոկրատի երդվյալները" հեռուստասերիալում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերում որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Հանդիսացել է "Ալաբալանիցա" Ֆիլմի գծային պրոդյուսեր, "Նո Քոմմենթ" ներկայացման տնօրեն։

Աշխատանքային գործունեություն և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։

2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։

2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը։ 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիթի FM» կայանում վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը։

Հեռուստատեսություն և շոու բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2012 թվականներին համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար, ինչպես նաև զբաղվել է երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ։

2013 թվականից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին ակտիվորեն մասնակցել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցերին Երևանում և հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին[4]։

2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու՝ ընդգրկված լինելով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում[5][6]։

2013 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ[7]:2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ։

2015 թվականի հունիսի 17-ին Ալեն Սիմոնյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։

2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ («ԵԼՔ» դաշինք)։

2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է[8]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն[9]։

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[10][11]։

2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ[12][13]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[14][15][16][17][18][19]։

2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմում[20]։

Հնչեղություն ստացած դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Սիմոնյանն անմիջականորեն մասնակցել է կամ նրա անունը հնչեցվել է մի շարք դեպքերով, որոնք ստացել են լայն հնչեղություն հայաստանյան հանրային-քաղաքական կյանքում և լուսաբանվել մամուլում[21][22][23][24]։

2020 թվականի ապրիլի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև։ Ըստ Ալեն Սիմոնյանի հայտարարխության՝ Երևանի փողոցներից մեկով զբոսնելիս ինքը տեսել է հանդիպակաց քայլող Արթուր Դանիելյանին, երկար նայել է նրան, ապա բարևել, ինչին ի պատասխան վերջինն իրեն ասել է «բարև բ*զի տղա»։ Դրանից հետո, ըստ Ալեն Սիմոնյանի հայտարարության, Արթուր Դանիելյանին ասել է, որ նույն կարծիքն ունի նրա մասին և գլխով հարվածել է վերջինի քթին[21][23][24]։ Սկսված ծեծկռտուքի ընթացքում, ըստ Ալեն Սիմոնյանի, ինքը ստացել է մարմնական վնասվածք[22][23]։ Դեպքից հետո Արթուր Դանիելյանը ձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել, վերջինը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը[23][24][25]։ Հայաստանի Հատուկ քնչական ծառայությունն էլ հայտնել է, որ գլխով հարվածելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է խիստ հուզմունքի վիճակում[24]։ 2 տարի տևած դատական գործընթացն ավարտվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելով[25]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Ռոբերտ Սիմոնյան
  • Մայր՝ Մարինե Հովհաննիսյան
  • Եղբայր՝ Կառլեն Սիմոնյան
  • Կին՝ Մարիամ Մարգարյան
  • Որդի՝ Ռոբերտ Սիմոնյան
  • Որդի՝ Էրիկ Սիմոնյան
  • Դուստր՝ Վիկտորյա Սիմոնյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱԺ փոխխոսնակները հայտնի են. Վահէ Էնֆիաջյանը՝ ընդդիմադիր փոխնախագահ». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  2. «Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  3. Ալեն Սիմոնյան. «Չեն համարձակվի ինձ նախազգուշացնել» Առավոտ (օրաթերթ)
  4. Ոչ թե հիասթափվել եմ, ընդհակառակը՝ հպարտ եմ. Ալեն Սիմոնյան 1in.am
  5. Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց» hetq.am
  6. Ալեն Սիմոնյան. Ոչ թե ծրագրային, այլ քաղաքական պայքար Հայաստանի Հանրային Ռադիո
  7. Իշխանափոխության կհասնենք բոլորի մասնակցությամբ. «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդ(չաշխատող հղում) tert.am
  8. https://civilcontract.am/about-us/alen-simonyan(չաշխատող հղում)
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  10. https://hetq.am/hy/article/99834. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. https://lurer.com/?p=309182&l=am. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. https://www.24news.am/news/19231
  13. Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ
  14. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  15. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  16. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  17. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  18. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  19. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  20. «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  21. 21,0 21,1 «Ալեն Սիմոնյանը տվեց խոստովանական «ցուցմունք» առերևույթ կատարված հանցագործության մասին. Արսեն Բաբայան» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին
  22. 22,0 22,1 «Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջև. վերջինիս տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ» հոդված tert.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին
  23. 23,0 23,1 23,2 23,3 «Արթուր Դանիելյան-Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը՝ ԱԺ հավանական ընտրություններից հետո» հոդված 168.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Արթուր Դանիելյան- Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով նիստը չի կայացել» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 18․12․2023 թվականին
  25. 25,0 25,1 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Մելիքսեթյանի նախագահությամբ 2022 թվականի հունիսի 20-ին ԵԴ/0874/01/20 դատական գործով կայացված վճիռ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]