Ճապոնիայի վարչական բաժանում
Ճապոնիան պաշտոնապես բաժանված է 47 բարձր աստիճանի վարչական միավորների։ Դրանք միավորված են տոդոֆուկեն (ճապոներեն՝ 都道府県) համակարգի մեջ։ Այդ կարգով պետությունը կազմված է մի մայրաքաղաքից տո (ճապոներեն՝ 都) — Տոկիո, մի շրջանից դո (ճապոներեն՝ 道) — Հոքքայդո, երկու քաղաքից ֆու (ճապոներեն՝ 府), որոնք պրեֆեկտուրային կարգավիճակ ունեն, — Կիոտո և Օսակա — և 43 պրեֆեկտուրաներից կէն (ճապոներեն՝ 県)։ Հարմարության համար արևմտյան ճապոնագետները թվարկած միավոները անվանում են պրեֆեկտուրա, կամ ոստիկանապետություն։
Պրեֆեկտուրաները բաժանվում են ավելի փոքր միավորների։ Դրանք Հոքքայդոյի օկրուգներն են, հատուկ քաղաքներ և գավառներ։ Օկրուգները կան միայն Հոկայդոյում — 14 հատ։ Մնացած պրեֆեկտուրաները բաժանվոմ են ոչ թե օկրուգների, այլ գավառների։ Հատուկ քաղաքներին վերաբերվում են նրանք, որոնց բնակչությունը ավել է 500 հազարից։ Այդ քաղաքները՝ Կոբե (1956), Կիոտո (1956), Նագոյա (1956), Օսակա (1956), Յոկոհամա (1956), Քիտակյուսյու (1963), Ֆուկուոկա (1972), Կավասակի (1972), Սապպորո (1972), Հիրոսիմա (1980), Սենդայ (1989), Տիբա (1992), Սայթամա (2003), Սիձուոկա (2005) և Սակաի (2006). Նիիգաթա և Համամացու քաղաքները մտցրած են եղել ցանկի մեջ 2007 թվականին։ Իսկ մայրաքաղաք Տոկիոն այդ քաղաքների ցանկ չի մտնում, քանի որ դա քաղաքային կոնգլոմերատ է, ոչ թե քաղաք:
Ճապոնիայի ժամանակակից վարչական բաժանման համակարգ արմատավորված է եղել 1871 թվականում Մեյձի ժամանակաշրջանում, որի արդյունքում վերացման են ենթարկվել հան ավատները և ստեղծվել են պրեֆեկտուրաներ։ Այդ դեպքը կրում է հայհան տիկեն (ճապոներեն՝ 廃藩置県) անվանումը։ Սկզբում պրեֆեկտորաների և հաների թիվը համապատասխանում էր մեկը մեկին — ավելի քան 300 հատ։ Ժամանակի հետ նրանց թիվը կրճատել էին մինչև 72, իսկ 1888 թ — մինչև 47։ Տեղի ինքնավարության օրենքը տվել էր պրեֆեկտորաներին ավելի շատ տիրական լիազորություններ։ Ի վերջո, հաշվի առնելով Ճապոնիայի բուռն ուրբանիզացոմը, կառավարությունը քննարկում է պրեֆեկտուրաների ռեֆորմի նախագիծը 10 մեծ վարչական միավորների:
Բացի պրեֆեկտուրաների և գավառների Ճապոնիայում գոյություն ունեն մունիցիպալ աստիճանի վարչական միավորներ, որոնք ունեն լայն ինքնավարություն։ Դրանք պրեֆեկտուրաների կենտրոնային քաղաքներն են- հատուկ քաղաքները, սովորական քաղաքները, Տոկիոյի 23 հատուկ շրջանները և գյուղեր:
Պրեֆեկտուրաների ցանկ [խմբագրել]
Աղյուսակը ցույց է տալիս պրեֆեկտուրաների բաժաումը ըստ ISO 3166-2:JP-ի:
|
1. Հոկայդո |
17. Իսակավա |
33. Օկայամա |
Հղումներ [խմբագրել]
- Տեղեկություններ Ճապոնիայի «տոդոֆուկեն» վարչական բաժանման մասին(ճապ.)
- Ճապոնիայի վարչական բաժանման քարտեզ(անգ.)
|
|
||
|---|---|---|
| Երկրներ | Ադրբեջան • Հայաստան • Աֆղանստան • Բանգլադեշ • Բահրեյն • Բութան • Արևելյան Թիմոր • Վիետնամ • Վրաստան • Եգիպտոս1 • Իսրայել • Հնդկաստան • Ինդոնեզիա • Հորդանան • Իրաք • Իրան • Եմեն • Ղազախստան • Կամբոջա • Քաթար • Կիպրոս • Ղրղզստան • Չինաստան (ՉԺՀ) • Հյուսիսային Կորեա • Հարավային Կորեա • Քուվեյթ • Լաոս • Լիբանան • Մալայզիա • Մալդիվներ • Մոնղոլիա • Մյանմա • Նեպալ • Արաբական Միացյալ Էմիրություններ • Օման • Պակիստան • Ռուսաստան2 • Սաուդյան Արաբիա • Սինգապուր • Սիրիա • Տաջիկստան • Թաիլանդ • Թուրքմենստան • Թուրքիա2 • Ուզբեկստան • Ֆիլիպիններ • Շրի Լանկա • Ճապոնիա | |
| Չճանաչված և մասամբ ճանաչված պետություններ |
Աբխազիա • Արցախ • Հյուսիսային Կիպրոս • Պաղեստին • Թայվան (Չինաստանի Հանրապետություն) • Հարավային Օսիա | |
| Կախյալ տարածքներ | Ծննդյան կղզի • Կոկոսյան կղզիներ • Հոնգ Կոնգ • Մակաո | |
| 1Մեծ մասամբ գտնվում է Աֆրիկայում: 2Մասամբ գտնվում է Եվրոպայում: | ||
