Հնդկաստանի վարչական բաժանում
Վարչականորեն Հնդկաստանի Հանրապետությունը այժմ բաժանվում է 28 նահանգների և 7 տարածքի (այդ թվում 6 միութենական տարածք և 1 Դելի ազգային մայրաքաղաքային շրջան): Ամեն նահանգը, իր հերթին, բաժանվում է շրջանների (դիստրիքտների), որոնց ընդհանուր թիվը կազմում է 642:
Նահանգները օրենսդրական և գործադիր իշխանության սեփական մարմիններ ունեն: Նահանգի հիերարխիական բուրգի ծայրամասին կանգնած է Հնդկաստանի Նախագահի կողմից 5 տարով նշանակվող նահանգապետը: Նահանգապետը կազմում է վարչապետի գլխավորությամբ նահանգի կառավարությունը տեղական ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններից: Նահանգները ունեն միա- կամ երկպալատ խորհրդարաններ: Նահանգի խորհրդարանի ստորին պալատը կոչվում է Վիդհան Սաբհա և, համաձայն Հնդկաստանի օրենսդրության, կարող է ընդգրկել 60-ից մինչև 500 պատգամավոր: Նա ընտրվում է ընդհանուր ընտրություններից արդյունքում 5 տարով: Նահանգի խորհրդարանի վերին պալատը կոչվում է Վիդհան Պարիշադ և նրա անդամները ընտրվում են 6 տարվա ժամկետով, ընդ որում ամեն 2 տարի բոլոր պատգամավորների 1/3 մասը պետք է վերընտրվի: Նահանագների խորհրդարանների տնօրինության են ենթակա արտաքին քաղաքականությունինց, պաշտպանությունից, արտաքին առևտրից և քաղաքացիությունից (որոնք գտնվում են Հնդկաստանի միութենական խորհրդանի իրավասության ներքո) բացի յուրաքանչյուր հարցերը:
Միութենական տարածքները և ազգային մայրաքաղաքային շրջանը կառավարում են Հնդկաստանի Կառավարությունը ներկայացնող պաշտոնյաները՝ կոմիսարները կամ ադմինիստրատորները: Որոշ տարածքներ ունեն բավականաչափ սահմանափակ լիազորություններ ունեցող սեփական խորհրդարաններ և կառավարություններ, իսկ փոքր տարածքները նման իշխանական մարմիններ չունեն: Հնդկաստանի միութենական տարածքներում գործում է երկրի դաշնային օրենսդրությունը:
Բացի համահնդկական պաշտոնական լեզուներից, այսինքն հնդեկերենից և անգլերենից, որոշ նահանգներում և տարածքներում պաշտոնական են կարող ճանաչվել նաև տվյալ տարածաշրջանի բնակչության համար բնորոշ լրացուցիչ պաշտոնական լեզուներ:
Բովանդակություն |
Նահանգներ և միութենական տարածքներ [խմբագրել]
Հնդկաստանի նահանգները' (անգլ.՝ state, հինդի प्रांत — pramt) նկատելիորեն տարբերվում են մեկը մյուսից: Բնակչությունով դրանցից խոշորագույնները աշխարհի ամենամեծ վարչական միավորներն են. աշխարհի ամենախիտ բնակեցված վարչական միավորներից հինգը Հնդկաստանի նահանգներն են (Ուտար Պրադեշը ավելի քան 180 մլն բնակչություոով գտնվում է ցանկի առաջին տեղում, Մահարաշտրան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, Բիհարը՝ վեցերորդ, Արևմտյան Բենգալիան՝ ութերորդ, իսկ Անդհրա Պրադեշը եզրափակում է այդ տասնյակը):
Զբաղեցնող տարածքի չափերով Հնդկաստանի խոշորագույն նահանգները չեն զիճում նույնիսկ որոշ եվրոպական երկրներին (օրինակ, Ռաջաստհան նահանգի տարածքով գերազանցում է Լեհաստանին): Եվ հակառակը. փոքր նահանգների տարածքը չի անցնում նույնիսկ մի քանի հազար քառակուսի կիլոմետր:
Տարածքները (անգլ.՝ territory, հինդի केन्द्रीय सरकार — kendrija sarkar) ավելի համատարր են, քան նահանգները, քանի որ տարածքով դրանք մի քանի հազար քառակուսի կիլոմետրից շատ չեն լինում, իսկ բնակչության թվով չեն անցնում 1,1 մլն բնակիչ գիծը (բացառություն է հանդես գալիս Դելի մայրաքաղաքայի շրջանը, որը բնակչությունը կազմում է ավելի քան 16 մլն մարդ):
| Տարածք | Բնակչություն | Լեզու | Մայրաքաղաք | Խոշորագույն քաղաք | Շրջանների թիվ | Գյուղերի թիվ | Քաղաքների թիվ | Խտություն | Գրագիտություն (%) | Քաղաքային բնակչության տոկոսը | Սեռկան կազմ | Սեռկան կազմ (0-6) |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Անդամարյա և Նիկոբարյան կղզիներ | 379,944 | Բենգալերեն | Պորտ Բլեր | 2 | 547 | 3 | 46 | 86.27 | 32.6 | 878 | 957 | |
| Չանդիգարհ | 1,054,686 | Փենջաբերեն | Չանդիգարհ | 1 | 24 | 1 | 9,252 | 86.43 | 89.8 | 818 | 845 | |
| Դադրա և Նագար Հավելի | 342,853 | Մարաթերեն և Գուջարաթերեն | Սիլվասա | 1 | 70 | 2 | 698 | 77.65 | 22.9 | 775 | 979 | |
| Դաման և Դիու | 242,911 | Գուջարաթերեն | Դաման | 2 | 23 | 2 | 2169 | 87.07 | 36.2 | 618 | 926 | |
| Լաքշադվիպ | 64,429 | Մալայալամ | Կավարատի | Andrott | 1 | 24 | 3 | 2013 | 92.28 | 44.5 | 946 | 959 |
| Դելի ազգային մայրաքաղաքային շրջան | 16,753,235 | Հնդկերեն | Նյու Դելի | 9 | 165 | 62 | 11,297 | 86.34 | 93.2 | 866 | 868 | |
| Պոնդիչերրի | 1,244,464 | Ֆրանսերեն և Թամիլերեն | Պոնդիչերրի | 4 | 92 | 6 | 2,598 | 86.55 | 66.6 | 1,038 | 967 |
Շրջաններ [խմբագրել]
Հնդկաստանում երկրորդ մակարդակի վարչական միավորներ են շրջանները (դիստրիքտները, անգլ.՝ district): Հնդկաստանի ամեն նահանը և տարածքը կազմված է շրջաններից, որոնց թիվ կտրուկ տարբերվում է: Ընդամենը մեկ շրջանից կազմված են Չանդիգարհ, Դադրա և Նագար Հավելի, Լակշադվիպ միութենական տարածքները և Դելի մայրաքաղաքային շրջանը: Շրջանների ամենամեծ թիվը (72) մտնում է Ուտար Պրադեշ նահանգի մեջ:
Շրջանները տարբերվում են զբաղեցնող տարածքով և բնակչության թվով : Ամենաշատ թվով բնակչությունը ապրում է Դելի մայրաքաղաքային շրջանում (16 862 735 մարդ 2007 թվականի տվյալներով), իսկ ամենաքիչը՝Պոնդիշերի տարածքի Յանամ շրջանում (31 362 մարդ 2001 թվականի դրությամբ): Ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ջամմու և Քաշմիր նահանգի Լեհ շրջանը (82 665 կմ²), իսկ ամենափոքր շրջաններ Պոնդիշերի նահանգի Մահե շրջանը (ընդամենը 9 կմ²): Լեհ շրջանը միաժամանակ ամենաքիչ բնակեցված շրջանն է (1,4 մարդ կմ²), իսկ բնակչության ամենամեծ խտությունը այժմ նկատվում է Մահարաշտրա նահանգի Մումբաի Սիթի շրջանում (48 215 մարդ կմ²):
Թեհսիլներ (թալուքներ) [խմբագրել]
Հնդկաստանի 3-րդ աստիճանի վարչական միավորները երկրի տարբեր նահանգներում կրում են տարբեր անվանումներ՝ թեհսիլներ (tehsil, tahsil, tahasil), թալուքներ (taluk, taluka) կամ մանդալներ (mandal):
Որոշ շրջաններում թեհսիլները կարող են լրացուցիչ կերպով միավորված լինել մի քանի ենթաշրջանների (անգլ.՝ Sub-Division, pargana, anuvibhag, mahakuma):
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Նահահգներ | Անդհրա Պրադեշ • Արունաչալ Պրադեշ • Ասսամ • Բիհար • Չհաթիսգարհ • Գոա • Գուջարաթ • Հարյանա • Հիմաչալ Պրադեշ • Ջամմու և Քաշմիր • Ջարքանդ • Կարնատակա • Քերալա • Մադհյա Պրադեշ • Մահարաշտրա • Մանիպուր • Մեգհալայա • Միզորամ • Նագալենդ • Օրիսսա • Փենջաբ • Ռաջաստան • Սիքիմ • Թամիլ Նադու • Տրիպուրա • Ուտար Պրադեշ • Ուտարաքհանդ • Արևմտյան Բենգալիա | |
| Միութենական տարածքներ |
Անդամանյան և Նիկոբարյան կղզիներ • Դադրա և Նագար Հավելի • Դելի ազգային մայրաքաղաքային տարածք • Դաման և Դիու • Լաքշադվիպ • Պուդուչերիի • Չանդիգարհ | |
| Պորտալ:Հնդկաստան | ||
|
|
||
|---|---|---|
| Երկրներ | Ադրբեջան • Հայաստան • Աֆղանստան • Բանգլադեշ • Բահրեյն • Բութան • Արևելյան Թիմոր • Վիետնամ • Վրաստան • Եգիպտոս1 • Իսրայել • Հնդկաստան • Ինդոնեզիա • Հորդանան • Իրաք • Իրան • Եմեն • Ղազախստան • Կամբոջա • Քաթար • Կիպրոս • Ղրղզստան • Չինաստան (ՉԺՀ) • Հյուսիսային Կորեա • Հարավային Կորեա • Քուվեյթ • Լաոս • Լիբանան • Մալայզիա • Մալդիվներ • Մոնղոլիա • Մյանմա • Նեպալ • Արաբական Միացյալ Էմիրություններ • Օման • Պակիստան • Ռուսաստան2 • Սաուդյան Արաբիա • Սինգապուր • Սիրիա • Տաջիկստան • Թաիլանդ • Թուրքմենստան • Թուրքիա2 • Ուզբեկստան • Ֆիլիպիններ • Շրի Լանկա • Ճապոնիա | |
| Չճանաչված և մասամբ ճանաչված պետություններ |
Աբխազիա • Արցախ • Հյուսիսային Կիպրոս • Պաղեստին • Թայվան (Չինաստանի Հանրապետություն) • Հարավային Օսիա | |
| Կախյալ տարածքներ | Ծննդյան կղզի • Կոկոսյան կղզիներ • Հոնգ Կոնգ • Մակաո | |
| 1Մեծ մասամբ գտնվում է Աֆրիկայում: 2Մասամբ գտնվում է Եվրոպայում: | ||