Հնդկաստանի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկաստանի զինանշան
भारत का प्रतीक
Մանրամասնություններ
ԿրիչՀնդկաստան
Հաստատված1950 հունվարի 26
Հիմքչորս հնդկական առյուծ
ԿարգախոսSatyamev Jayate (Միայն ճշմարտությունն է հաղթում)
Այլ տարրերձի, փիղ, ցուլ, առյուծ, լոտոս, հավերժության անիվ
ՕգտագործումԽորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա

Հնդկաստանի զինանշանն (գերբ) իրենից ներկայացնում է «առյուծների խոյակի» պատկեր, որը գտնվում է Սարնաթում՝ Աշոկայի սյան վրա։

Բնօրինակում չորս առյուծ կանգնած են մեջք մեջքի՝ բարձրացած խճանկարներով խոյակի վրա, որին պատկերված է փիղ, քառատրոփ ձի, ցուլ և առյուծ՝ առանձնացված զանգակաձև լոտոսի վրա տեղակայված անիվներով։ Սյան խոյակը զարդարված է նաև արդարության անիվով, որը կոչվում է Դհարմա Չակրա։ Չորրորդ առյուծը գտնվում է քանդակի հակառակ կողմում և հետևաբար զինանշանի վրա պատկերված չէ։

Քանդակը Կալկաթայի թանգարանում

Մ.թ.ա. 3–րդ դարի կեսերին Աշոկա Արքան կանգնեցրեց խոյակով մի սյուն, որ նշի այն տեղը, որտեղ Բուդդան (Սիդհարթա Գաութամա) առաջին անգամ ուսուցանել է դհարման և որտեղ հիմնադրվել է խոշորագույն բուդդայական սանգհան (համայնքը)։

Բուդդայականության մեծ նվիրյալ Ջավահարլալ Ներուի պնդմամբ 1950 թվականի հունվարի 26-ին, երբ Հնդկաստանը դարձավ հանրապետություն, հենց այս քանդակի պատկերն ընդունվեց որպես երկրի պետական զինանշան։

Զինանշանը խորհրդանշում է ժողովուրդ, որը խիզած է, ուժեղ, խելամիտ և վախեցնում է հակառակորդին։ Խոյակի վրայի չորս կենդանիները խորհրդանշում են հորիզոնի չորս կողմերը. առյուծ՝ հյուսիս, փիղ՝ արևելք, ձի՝ հարավ, ցուլ՝ արևմուտք (զինանշանի վրա երևում են միայն ձին և ցուլը)։ Ամբողջովին ծաղկած լոտոսն ունի կյանքի աղբյուրի իմաստ։ Խոյակից ներքև դևանագարիով գրված է सत्यमेव जयते (Satyameva Jayate, «Միայն ճշմարտությունն է հաղթում»)։ Այս խոսքերը սանսկրիտով գրված Մունդակա ուպանիշադից է։

Հնդկաստանի նախկին զինանշանները.