Ռաջաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաջաստան

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՋայպուր
Օրենսդրական մարմինRajasthan Legislative Assembly?
Պաշտոնական լեզուներհինդի
Բնակչություն68 548 437 մարդ (2011)[1]
Տարածք342 269 կմ²
Հիմնադրված էհունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում էՓենջաբ, Հարյանա, Ուտար Պրադեշ, Գուջարաթ և Մադհյա Պրադեշ
ՓոխարինեցUnited State of Rajasthan?
ISO 3166-2 կոդIN-RJ
Անվանված էթագավոր
rajasthan.gov.in

Ռաջաստան (ռաջաների երկիր), նահանգ Հյուսիս Արևմտյան Հնդկաստանում։ Տարածությունը 342 հազար կմ² է, բնակչությունը՝ 34,1 միլիոն (1981), վարչական կենտրոնը՝ Ջայպուրը։ Հիմնական բնակիչները ռաջաստանցիներ և հնդկանցիներ են։ Հյուսիսային մասը գտնվում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրում, հարավը՝ Դեկանի սարահարթում։ Հյուսիս Արևմտյան մասում Թար անապատն է, կենտրոնական մասում Արավալի լեռնաշղթան։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ անասնապահությունը։ Ռաջաստանը Հնդկաստանի բրդի կարևոր մատակարարն է։ Մշակում են հացահատիկ, բամբակենի, ձիթենի։ Ոռոգումը իրականացվում է Չամբալ հիդրոտեխնիկական հանգույցի և Ռաջաստանի ջրանցքի միջոցով։ Կա հանքարդյունահանող ու մշակող արդյունաբերություն, ԱԷԿ։ Տարածված է տնայնագործությունը։ Ռաջաստանը որպես պատմական մարզ առանձնացվել է 18-19-րդ դարերում։ 18-19-րդ դարերում նրա տարածքում ձևավորվել է մոտ 20 իշխանություն։ 1818-1947 թթ. կոչվել է Ռաջպուտան։ 1950-ին որպես նահանգ միացել է անկախ Հնդկաստանին։ 1956 թթ.-ին Ռաջաստանին է միացվել Աջմեր նահանգի տարածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջաստան» հոդվածին։