Հորդանանի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորդանան, արաբական թագավորություն Առաջավոր Ասիայում՝ Հորդանան գետի ափին։ Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Հորդանանի տարածքը բաժանված է 12 մուհաֆազաների կամ մարզերի միջև։ Հորդանանի մարզերը իրենց հերթին բաժանվում են 52 նահիյաների կամ շրջանների։ Հորդանանի շրջանները տարածքային ամենափոքր միավորներն են, որոնք ձևավորվել են քաղաքների կամ խոշոր գյուղերի շուրջ։ Հորդանանի քաղաքների թիվը անցնում է 50-ից։

1994 թվականին մարզի կարգավիճակ ստացան 4 նոր տարածքներ՝ Ջարաշի մարզ, Աջլունի մարզ, Մադաբայի մարզ և Ակաբայի մարզ։ Ջարաշի մարզը շրջաններ չունի, Ջարաշ քաղաքի շուրջ կան 22 գյուղական բնակավայրեր։ Հորդանանի մայրաքաղաքը Ամմանն է, որը ունի մայրաքաղաքային ինքնավարություն։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի վարչական բաժանում
Մարզ Տարածք[1] (կմ²) Բնակչություն[2] Ուրբանիզացում[2] Գյուղական բնակ.[2] Խտություն[1] (մարդ/կմ²) Վարչական կենտրոն
1 Իրբիդի մարզ 1,572 1,137,100 943,000 194,100 723.4 Իրբիդ
2 Աջլունի մարզ 420 146,900 111,500 35,400 350.1 Աջլուն
3 Ջարաշի մարզ 410 191,700 120,100 71,600 467.8 Ջարաշ
4 Ալ-Մաֆրակի մարզ 26,551 300,300 117,800 182,500 11.3 Մաֆրակ
Հյուսիսային տարածաշրջան 28,953 1,776,000 1,292,400 483,600 61.3
5 Բալքայի մարզ 1,120 428,000 307,400 120,600 382.0 Սալտ
6 Ամմանի մարզ 7,579 2,473,400 2,325,500 147,900 326.3 Ամման
7 Զարքայի մարզ 4,761 951,800 899,800 52,000 199.9 Զարքա
8 Մադաբայի մարզ 940 159,700 114,000 45,700 170.0 Մադաբա
Կենտրոնական տարածաշրջան 14,400 4,012,900 3,646,700 366,200 278.7
9 Քարաքի մարզ 3,495 249,100 87,200 161,900 71.3 Ալ-Քարաք
10 Ալ-Տաֆիլայի մարզ 2,209 89,400 63,800 25,600 40.5 Ալ-Տաֆիլա
11 Մաանի մարզ 32,832 121,400 66,600 54,800 3.7 Մաան
12 Ակաբայի մարզ 6,905 139,200 119,700 19,500 20.2 Ակաբա
Հարավային տարածաշրջան 45,441 599,100 337,300 261,800 13.2
Ընդհանուր 88,794 6,388,000 5,276,400 (82.6%) 1,111,600 (17.4%) 71.9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Estimated Population of the Kingdom, Area (Km2) and Population Density by Governorate, at End-year 2012». Department of Statistics - Jordan. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Estimated Population of the Kingdom by Urban* and Rural, at End-year 2012». Department of Statistics - Jordan. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.