Մուհաֆազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուհաֆազա (արաբ․՝ محافظة‎‎‎ muḥāfaẓä, հոգնակի՝ محافظات muḥāfaẓāt), մի շարք արաբական պետությունների վարչատարածքային բաժանման միավոր։ Օգտագործվում է Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Իրաքում, Եմենում, Քուվեյթում, Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև (շրջանների հետ միասին) Օմանում։ Նշված բոլոր պետություններում մուհաֆազան վարչատարածքային բաժանման առաջին կարգի միավոր է, իսկ Սաուդյան Արաբիայում այն երկրորդ կարգի միավոր է (մինտականերից հետո)։

Մուհաֆազան համապատասխանում է մարզին։ Շփոթություն կարող են առաջացնել մուհաֆազաների տարածքային չափերը։ Իրականում մարզային բաժանումը միայն Հայաստանում է փոքր միավոր։ Որոշ երկրներում մարզի կարգավիճակը բնորոշելու համար օգտագործվում են նաև إقليم (իկլիմ) կամ لواء (լիվա կամ սանջակ) եզրույթները։

Նահանգը, որը կարող է առաջ քաշվել որպես տարբերակ, սխալ է, քանի որ արաբերեն հնչում է ولاية‎‎ (ուիլայա - վիլայեթ)։ Նահանգին հավասար է էմիրությունը إمارة (իմարա - էմիրաթ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]