Հորդանան (գետ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Հորդանան (այլ կիրառումներ)
Հորդանան -- գետ Արևմտյան Ասիայում, մեծ մասամբ Հորդանանում։ Սկիզբ է առնում Ջեբել էշ-Շեյխ (Հերմոն) լեռնաշղթայից, հոսում Գհոր տեկտոնական իջվածքով, Խուլա և Տիբերիադի լճերի միջով, թափվում Մեռյալ ծովը։ Երկարությունը 252 կմ է։
Անվանումը[խմբագրել]
Անվանման ծագումը բացատրվում է մի քանի կերպ։Ոմանք գտնում են, որ այն առաջացել է սեմական լեզուներից և արտահայտում է «առու», «հոսք» կամ «աղմկել, կարկաչել» իմաստը։ Ոմանք էլ կարծում են, որ այն ունի ավելի վաղ ծագում։ Հոմերոսի «Իլիականում» Հորդանան գետ է հիշատակվել Էլիդայում և Կրետե կղզում։ Ենթադրվող իմաստն է «անընդհատ թավալվող»։ Արաբերեն կոչվում է Նահր ուլ-Ուրդուննի (նահր «գետ»)։ Անվանման արևմտահայերեն գրությունն է Յորդանան։[1]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ։ Երևան: «Լույս», էջ 38։