Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների ցանկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարածքներ, որոնք ինքնահռչակվել են, որպես անկախ պետություններ, վերահսկում են իրենց տարածքը և միևնույն ժամանակ չունեն դիվանագիտական հարաբերություններ ՄԱԿ-ի անդամ երկրների կամ նրանց մի մասի հետ:
[խմբագրել] Մասամբ ճանաչված պետություններ
- Աբխազիա — ինքնահռչակվել է 1992թ.: 2008թ-ից ճանաչվել է Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից:
- Հարավային Օսեթիա — ինքնահռչակվել է 1991թ. : 2008թ-ից ճանաչվել է Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից
- Հյուսիսային Կիպրոս — հռչակվել է 1983թ. այն ճանաչվում է միայն Թուրքիայի և Աբխազիայի կողմից:Փաստացի մտնում է ԵՄ կազմի մեջ:
- Չինական Հանրապետություն — ընդգրկում է Թայվան կղզու տարածքը, ճանաչվում է 23 երկրների կողմից:
- Պաղեստին — հիմնադրվել է 1949թ, և ճանաչվում է 110 պետությունների կողմից:Ներկա պհաին փաստացի բաժանված է 2 մասի:
- Սահարայի Հանրապետություն— ճանաչվում է 49 երկրի կողմից և հանդիսանում է Աֆրիկյան Միության անդամ:
- Ազատ Քաշմիր – հռչակվել է 1949թ., ճանաչվում է միայն Պակիստանի կողմից, որպես իր պրովինցիա:
[խմբագրել] Չճանաչված պետություններ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն — հռչակվել է 1991թ.։ Արևելյան և հյուսիսային մի քանի շրջաններ, ներառյալ, Շահումյանի շրջանը, գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
- Սոմալիլենդ — 1991 թ. փաստացի Սոմալիից բաժանված երկրամաս:
[խմբագրել] ՄԱԿ-ի անդամ երկրներ, որոնք չեն ճանաչվում որոշ պետությունների կողմից:
- Հայաստան — չի ճանաչվում Պակիստանի կողմից, որպես օժանդակություն Ադրբեջանի:
- Իսրայել — չի ճանաչվում 24 մուսուլմանական պետությունների կողմից:
- Կիպրոս — չի ճանաչվում Թուրքիայի կողմից:
- ԿԺԴՀ — չի ճանաչվում Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Էստոնիայի և Ֆրանսիայի կողմից:
- Կորեայի Հանրապետություն — չի ճանաչվում ԿԺԴՀ-ի կողմից: