Ro'ya TV (արաբ․՝ قناة رؤيا الفضائية), մասնավոր հեռուստաալիք Հորդանանում, որը գործունեությունը սկսել է 2011 թվականիհունվարի 1-ին։ Այն մաս է կազմում «Al-Sayegh» մեդիախմբին։ Ro'ya-ն ապագայի մասին իր տեսլականում հայտնում է, որ ցանկանում է դառնալ ժամանակակից բովանդակությամբ որակյալ մեդիահարթակ ստեղծելու վրա հիմնված կառույց, որը կբավարարի 21-րդ դարի արաբների պահանջարկը։ Ալիքը հեռարձակում է լայն շրջանակ ընգրկող ծրագրեր, այդ թվում լուրեր, թոք-շոուներ, վավերագրական ֆիլմեր և ժամանցային շոուներ։ Ալիքի HD տարբերակի թողարկումը սկսել է 2017 թվականի մայիսի 7-ին[1][1][2][2][3][4]։
Լուրերի, սպորտի և հեռուստասերիալների հետ մեկտեղ ալիքը հեռարձակում է նաև մի շարք երգիծական և կատակերգական հաղորդումներ, որոնք վեր են հանում հասարակական և քաղաքական խնդիրները Հորդանանում և ողջ Արաբական աշխարհում։ «Haki Jarayed»-ը Roya TV-ի ամենահայտնի հաղորդումն է, որը երկու տարի եղել է եթերում (2012-2014)։