Հեռուստատեսային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TV-kamera 2007a.jpg
Isotow TV-2-117A.jpg
FEMA - 38040 - FEMA Public Information officer gives an interview to a TV reporter.jpg

Հեռուստատեսային կենտրոն, հեռուստակենտրոն, տեխնիկական սարքավորումներով հագեցած կառույցների համալիր, ապահովում է հեռուստատեսային ծրագրերի պատրաստումը և ազդանշանների հաղորդումը եթեր։ Այն հեռուստատեսային ցանցի կարևոր օղակներից է։ Նրա տեխնիկական բազան ապարատաստուդիական համալիրն է, որի մեջ մտնում են՝ հեռուստատեսային ստուդիան ապարատային տեխնիկական հարմարանքներով ու կինոսարքերով, հեռուստատեսային գրանցման և վերարտադրման սարքերով (տեսամագնիտոֆոն), այլ հեռուստատեսային կենտրոններից ստացվող ծրագրերի միացումն ապահովող սարրքերը, ինչպես նաև տվյալ հեռուստատեսային կենտրոնի ծրագրերը մյուս կենտրոններին հաղորդող սարքավորումը։

Կառուցվածք[խմբագրել]

Հեռուստատեսային ստուդիան ձայնամեկուսացված շինություն է, որի մակերեսը կարող է կազմել մի քանի տասնյակից մինչև 1000 մ2։ Այն բաղկացած է հետևյալ բաժիններից.

  • Ստուդիայում տեղադրվում են ծրագրային կառավարման լուսարձակներ, որոնք ապահովում են ծրագրին համապատասխանող լուսավորություն։
  • Ստուդիային կից, սովորաբար երկրորդ հարկի մակարդակի վրա, գտնվում է ռեժիսորական ապարատային սենյակը։ Ռեժիսորները ստուդիայում կատարվող գործողությունները դիտում են` ստուդիան ապարատային սենյակից առանձնացնող ձայնամեկուսացված լուսամուտից։ Ասիստենտների և հաղորդման խցիկների օպերատորների աշխատանքը ղեկավարվում է դիսպետչերական կապի միջոցով։
  • Ռեժիսորականին կից գտնվում է տեխնիկական ապարատային սենյակը, որտեղ տեղադրվում են ուժեղացման և ազդանշանների փոխակերպման սարքերը։
  • Ստուդիայում և ապարատային սենյակներում են գտնվում հեռուստատեսային ազդանշանին ուղեկցող ձայնի ստացման համար անհրաժեշտ սարքերը։
  • Դերասանների նախապատրաստման և հաղորդումների գեղարվեստական մասի ապահովման հարմարանքների համար ստուդիային կից հատկացվում են օժանդակ սրահներ։
  • Կինոսարքավորումները նույնպես տեղադրվում են առանձին սենյակներում,
  • Կինո-մագնիսագրման ժապավենները պահվում են հատուկ կահավորված պահեստներում։
  • Արտաստուդիական հաղորդումները կազմակերպվում են շարժական կամ մշտական (թատրոնում, կրկեսում, մարզադաշտում և այլն) հեռուստատեսային կայանների միջոցով, որտեղից ծրագրերը գերկարճ ալիքներով հաղորդվում են հեռուստատեսային կենտրոններին։
  • Հաղորդիչ կայանը հեռուստատեսային կենտրոնի վերջին օղակն է և ապահովում է հեռուստատեսային պատկերի և ձայնի հաղորդումը եթեր։ Հաղորդումն իրագործվում է առանձին հեռուստատեսային և ձայնային հաղորդիչների ու հեոուստատեասյին անտենաների միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png