Ռեժիսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Բրենոն ռեժիսորը Ալլա Նազիմովա դեռասանուհու հետ, War Brides կինոնկարի վրա աշխատելիս, 1916

Կինոռեժիսորը, կամ ռեժիսորը` այն մասնագետն է, որը ղեկավարում է ֆիլմի կամ այլ տեսանյութի նկարահանման գործընթացը: Ռեժիսորը տեսային իրականացնում է սցենարը, ղեկավարում է տեսանյութի արտիստիկ և դրամատիկ ասպեկտները, նաև ուղղորդում նկարահանման աշխատանքային անձնակազմին և օգնում դերասաններին սցենարին ու տեսանյութի էսթետիկային համահունչ աշխատանքի մեջ:

Որոշ դեպքերում ֆիլմի ռեժիսորը չունի մեծ ազդեցություն դերասանների վրա, դա կապված է մեծ նախագծերին հատուկ պրոդյուսերի առկայության և նրա պատասխանատվության աստիճանից: Այս դեպքերում պրոդյուսերն ունի ավելի մեծ ձայնի ազդեցություն և սցենարի մշակման և ֆիլմի վերջնական մոնտաժի մեջ, հաճախ նաև ռեժիսորի հետ կոնֆլիկտի գնով: Ռեժիսորների և պրոդյուսերների հաճախակի կոնֆլիկտի պատճառ է հանդիսանում պրոդյուսերների «կոմերցիոն» աշխատելաոճն ու եզրը, ինչը չի կարելի ասել ռեժիսորների մեծամասնության մասին: Նրանց համար ֆիլմի կամ տեսանյութի էսթետիկ և գեղարվեստական արժեքը գերակշռում է քաղաքական և ֆինանսական արժեքներից:

Հեռուստատեսային սերյալների, ծրագրերի և շոուների ռեժիսորների աշխատանքային պատասխանատվությունն ավելի քիչ է քան կինոռեժիսորներինը, այս դեպքերում գործադիր-պրոդյուսերի կողմից արդեն նախագծված և հաստատված է տեսանյութի ոճը, կոնցեպցիան և հետագա զարգացումը, այս պայմաններում ռեժիսորի գործն ավելի նմանվում է կատարողականի քան ստեղծագործականի: Հետևաբար մեծ էկրանի համար աշխատող` ավելի ստեղծագործական պատասխանատվություն կրող ռեժիսորների հոնորարները զգալիորեն բարձր են հեռուստատեսային ռեժիսորներից:

Պատասխանատվությունները [խմբագրել]

Ինգմար Բերգման լուսավորության վրա աշխատելիս, ըստ երևույթի ռենգենային ժապավենը ստուգելիս

Ռեժիսորը պատասխանատու է ֆիլմի կամ տեսանյութի գրեթե բոլոր ստեղծագործական ասպեկտների համար: Նա ստեղծում է ֆիլմի տեսքը, որոշում թէ ինչպես և ինչը պետք է ցուցադրվի, ինչ գույն պետք է ունենա և թէ ինչ սերնդի, տարիքի և նախասիրության տեր հանդիսատեսի համար է տվյալ նյութը: Կարճ ասված ռեժիսորը ֆիլմի պատմողն է: Նա պատասխանատու է այնպիսի մանրամասների համար ինչպիսիք են` տեսախցիկի տեսանկյունը, օպտիկական էֆֆեկտները, լուսային դիրքորոշումը, դեկորացիաների դիզայնը և դրանց ստեղծման համար համապատասխան խմբի վարձակալումը, համակարգչային սպեցէֆֆեկտների մասնագետների հետ աշխատանքը և այլն: Ռեժիսորը պատասխանատու է դերասանների ընտրության` քասթինգի, նրանց խաղի ուղղորդման համար: Հիմնականում ռեժիսորը մասնակցում է նաև ֆիլմի սցենարային, ֆինանսական, այնուհետև մոնտաժային և հետարտադրական աշխատանքներին:

Տարբեր ռեժիսորներ ունեն իրենց աշխատանքային ոճն ու մոտեցումները, համենայն դեպս նրանք այն կապող օղակն են աշխատանքային խմբի (օպերատորների, պարուսույցների, դիմահարդարողների, համակարգչային մասնագետների և այլն) և դերասանների միջև: Աշխատանքի ցանկալի արդյունքը բոլոր ռեժիսորների մոտ նույնն է` գտնել դերասանների լավագույն խաղի և տեսքի օպտիմալ ներկայացում` իմաստի, տեղի, իրադարձության և սցենարային համապատասխանության հարաբերությամբ: Ռեժիսորները հաճախ օգտագործում են նկարված ուղեցույցեր, նկարահանման ընթացքն ավելի պատկերովոր տեսնելու և տեսախցիկների տեսանկյունները հեշտությամբ ուղղորդելու նպատակով:

Ռեժիսորները մեծ աշխատանք են վարում նաև տեսանյութի հետարտադրական շրջանում: Մոնտաժային մասնագետի կամ խմբագրի հետ որոշելով թէ որ կերպարին ինչ մոտեցման կադրը, ինչ տևողությամբ պետք է ցուցադրվի և այլն: Ռեժիսորը որոշում է նաև ընդհանուր տեսանյութի գունաուղղման ընթացքը` թէ ինչ գունային գամմայով պետք է մատուցվի նյութը, տաք թէ սառը, համապատասխան տեսանյութի ասելիքի էմոցիոնալ կողմին: Ռեժիսորները հաճախ մասնակցում են նաև տեսանյութի ձայնամշակմանն ու երաժշտական ընտրությանը, այդ ընթացքը ղեկավարող կա նաև առանձին մասնագիտություն` ձայնառեժիսուրան:

Կինոռեժիսուրայի մեթոդները [խմբագրել]

Մեթոդները բազում են, սկսնակ ռեժիսորն իքն էլ կարող է իր սեփական մեթոդը կիրառել, կարևորը ոչ թէ մեթոդներն են այլ դրանց արդյունքը` լավ ֆիլմը կամ տեսանյութը: Ստորև օրինակ են բերված մի քանի մեթոդներ տարբեր հանրահայտ ռեժիսորների կողմից կիրառվող:

  • Ներկայացնել ընդհանուր թեման և թույլ տալ դերասաններին իմպրովիզել երկխոսություններն ու գործողությունները:

Տվյալ մեթոդը կիրառում են հետևալ ռեժիսորները` Ջոն Կասավետես, Քրիստոֆեր Գեսթ, Սփայք Լի, Վիմ Վենդերս, Ժան-Լյուկ Գոդառ, Միկլոս Ժանքսո, Ջուդ Ապատով, Ռոբեռտ Ալտման և Ֆեդերիկո Ֆելլինի:

  • Ղեկավարել գործողության և խոսքի ամեն ասպեկտը հետևելով նախապես հաստատված սցենարին:

Տվյալ մեթոդը կիրառում են հետևալ ռեժիսորները` Սթիվեն Սփիլբերգ, Ջեյմս Քեմերոն, Ջորջ Լուկաս, Ֆրենցիս Ֆորդ Կոպոլա, Սթենլի Կուբրիկ, Դեյվիդ Ֆինչեր և Ալֆրեդ Հիչքոք:

Տես նաև [խմբագրել]

ppppppppppppppppppppppppppppppppppp