Կասկադյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stunt Pyrotechnics Luc Viatour.jpg
Stunt 1298471366.jpg
Jean-Pierre.Goy.Stunt.02.jpg

Կասկադյորը կինոմատոգրաֆիայի մասնագիտություններից է, որը կատարում է դժվար և վտանգավոր հնարքները։ Այս անվանումը ծագել է ֆրանսերեն cascadeur բառից, որը թարգմանաբար նշանակում է. 1) «կասկադային դերասան, կասկադյոր, կասկադային դերասանուհի, հնարքային դերասան 2) «ռիսկի սիրահար»

Կասկադյորները ֆիլմերում դերասաններին մասամբ փոխարինում են կադրում, եթե հարկ է լինում կատարել վտանգավոր հնարք։ Կան դերասաններ, որոնք ֆիլմերում իրենք կատարում վտանգավոր հնարքները, ուստի և նրանք միաժամանակ կատարում են նաև կասկադյորի աշխատանքը։ Կասկադյորի ընտրության ժամանակ միշտ աշխատում են գտնել այնպիսի անձի՝ ով մարմնակազմությամբ նման է դերասանին։ Այնուհետև կասկադյորին գրիմում են՝ բերելով դերասանի տեսքին, բայց նկարահանման ժամանակ կասկադյորին անֆաս չեն նկարահանում, այնպես որ դերասանի փոխարինումը կասկադյորով հնարավորինս մնա աննկատ հանդիսատեսի կողմից։

Հայտնի կասկադյորներ[խմբագրել]