Նախաարտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախաարտադրության շրջանը կինոարտադրության մեջ, հիմնականում ֆիլմի հեղինակի կամ պրոդյուսերի ձեռնարկած միջոցառումն է, որը կազմակերպչական բնույթ է կրում։

Կինոարտադրության ընթացքում նախաարտադրություն կոչվող շրջանը սկիզբ է առնում երբ արդեն որոշված են մի քանի սկզբունքային մասեր, ինչպիսիք են՝ սցենարը կամ ընդհանուր մտահաղացումը, ֆինանսական որոշ կապերի ձեռքբերումը, արտադրող և հրատարակող կազմակերպությունների ընտրությունը։

Նախաարտադրության ընթացքում որոշվում է՝

  • ֆիլմի ռեժիսորը
  • գլխավոր օպերատորը
  • համաձայնեցվում և խմբագրվում է սցենարը ըստ բյուջեի
  • որոշվում են գլխավոր և երկրորդական դերակատարները։

Նախաարտադրության ընթացքում սցենարը բաժանվում է առանձին տեսարանների և որոշվում է ամեն տեսարանի համար առանձին՝

  • նկարահանման վայրերը
  • թատերական իրերը
  • նկարահանող աշխատակազմը
  • հագուստները
  • հատուկ և համակարգչային էֆֆեկտները

Տվյալ շրջանում շատ մանրակրկիտ ժամանակացույց է կազմվում ֆիլմի նկարահանման համար և ձեռք է բերվում բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները։ Կառուցվում են դեկորացիաները, վարձակալվում է աշխատող անձնակազմը և հայտարարվում է նկարահանման առաջին փորձի օրը։ Նախաարտադրության շրջանում բոլոր մասնագետներն ովքեր առնչություն ունեն ֆիլմի սցենարի հետ, այն մանրակրկիտ ուսումնասիրում են, դերասանները սովորում են իրենց խաղարկային տեքստերը, ռեժիսորն ու գլխավոր օպերատորը հետազոտում և պլանավորում են սցենարի նկարահանման ընթացքը։

Նաև սցենարիստը դեռ աշխատում է սցենարի վրա, սովորաբար այն համարակալված է լինում ըստ տեսարանների կամ այլ կրիտերիաների և համարյա միշտ ենթարկվում է փոփոխության, առաջին հերթին դերասանների, պրոդյուսերների և ռեժիսորի հայեցողությամբ։ Սցենարն այս շրջանում ենթարկվում է նաև ֆինանսական ազդեցության փոփոխությունների, դա կապված է տվյալ արտադրության ֆինանսական աղբյուրներից, այդպիսի խնդիր չեն ունենում‌[փա՞ստ] ամերիկյան մեծ կինոկազմակերպությունները, քանի-որ նրանց նախագծերը ֆինանսավորվում են հենց այդ կազմակերպությունների կողմից։ Այլ երկրներում, որտեղ կինոարտադրությունը դեռ չի գտել լայն տարածում, տվյալ խնդիրը կարող է կանգնեցնել շատ բարդ լուծելի խդիրների առջև և հաճախ միայն պետական աջակցության դեպքում է նախագիծն իրականանում։

Չնայած դրան նորեկ ռեժիսորներն ու պրոդյուսերները գտնում են իրենց հարմար աշխատանքային սկզբունքներն ու ֆինանսները, գոյություն ունեն բազմաթիվ ցածրաբյուջե ֆիլմեր, որոնք լայն տարածում և մեծ հաջողություն են վայելել, բարձրացնելով իրենց ստեղծողների և հեղինակությունը և ֆինանսական դրությունը։