Սցենար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սցենարը, ֆիլմի գրական հիմքն է։ Այն որպես կանոն կազմվում է երկխոսություններից և բեմական արձակից ` ռեմարկներից: Սցենարներները գրվում են ինչպես հատուկ մասնագետների` սցենարիստների կողմից, այլև ռեժիսորների։ Իրեց ֆիլմերի սցենարներն էին գրում ` Ֆրեդերիկո Ֆելլինին, Ինգմար Բերգման և այլոք: Չնայած նրան, որ սցենարները մեծ ընթերցաշրջանակ չեն վայելում, այնուամենայնիվ շատ անվանի գրողներ անդրադարձել են այս ժանրին: Ամերիկացի անվանի արձակագիր Ջոն Սթեյնբեքը գրել է 4 կինոնկարի սցենար, Սյուրռեալիստ բանաստեղծ Ժակ Պրեվրը գրել է բազմաթիվ հայտնի ֆրանսիական ֆիլմերի սցենարներ, իսկ հայազգի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը իր իսկ պիեսի էկրանավորման սցենարի համար արժանացել Օսկարի: Սցենարիստներից` հայտնի է Տոնինո Գուերան։

Սցենարի օրինակ

Հայազգի անվանի սցենարիստներ[խմբագրել]