Տոնինո Գուերա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Տոնինո Գուերա | |
| Ի ծնե անուն՝ | Antonio Guerra |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մարտի 16, 1920 |
| Ծննդավայր՝ | Սանտարկանջելո-դի-Ռոմանյա, Իտալիա |
| Վախճանի թիվ՝ | մարտի 21, 2012 (92 տարեկան) |
| Երկիր՝ | |
| Ազգություն՝ | |
| Մասնագիտություն՝ | սցենարիստ, գրող |
| Կարիերա՝ | 1953-ից սկսած |
| IMDb: | ID 0346096 |
| http://www.toninoguerra.org/ | |
Տոնինո Գուերա (իտ.՝ Tonino Guerra, մարտի 16, 1920 — մարտի 21, 2012), իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ:
100-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ է: Սցենարներ է գրել մի շարք հանրահայտ ռեժիսորների համար` Ֆեդերիկո Ֆելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Անդրեյ Տարկովսկի, Լուկինո Վիսկոնտի, Ֆրանչեսկո Ռոզի, Թեոդորոս Անգելոպուլոս և այլն:
Գրել է ավելի քան 100 ֆիլմերի սցենար, որոնցից շատերը համարվում են դասական գործեր: Ներկայացվել է «Օսկարի» «Կազանովա», «Ամարկորդ» և «Ֆոտոխոշորացում» ֆիլմերի համար: Նրա սցենարով ֆիլմերը 8 անգամ ստացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը: