Էդմոնդ Քեոսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմոնդ Գարեգինի Քեոսայան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1936
ԾննդավայրԼենինական, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 21, 1994
(57 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1962-1988
Մասնագիտացումկինոռեժիսոր
կինոդրամատուրգ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
ԱմուսինԼաուրա Գևորգյան
Պարգևներ
IMDbID 0449084

Էդմոնդ Գարեգինի Քեոսայան (հոկտեմբերի 9, 1936(1936-10-09)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 1994(1994-04-21)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ։ Աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։ Համարվել է խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին, Լենինական քաղաքում։ 1952-1954 թվականներին ուսանել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-1958 թվականներին՝ Երևանի թատերական ինստիտուտում, աշխատել է Պետական էստրադային նվագախմբում որպես ելույթավար Կ. Օրբելյանի ղեկավարությամբ։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանի արվեստանոց)։ 1964 թվականից սկսած Քեոսայանը որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, 1972 թվականից՝ «Հայֆիլմում»։

Քեոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1965 թվականին նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի «Խոհարարուհին»։ Ռեժիսորին փառք բերեց 1966 թվականին նկարահանված «Անորսալի վրիժառուները» ժապավենը (Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա)։ Արկածային կինոնակարը դարձավ 1960-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվեցին ոչ պակաս ջերմորեն։

1970-ականներին Էդմոնդ Քեոսայանը, աշխատելով «Հայֆիլմում», անդրադարձավ ազգային հայկական թեմատիկային՝ նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը»։ 1975 թվականին նա «Մոսֆիլմում» նկարահանեց «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին։ 1977 թվականին նկարահանեց «Հուսո աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլվել էր Մխիթար Սպարապետի ղեկավարած ազգային ազատագրական պայքարը։ 1982 թվականին Քեոսայանը նորից սկսեց աշխատել «Մոսֆիլմում»՝ նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1982) և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» (1989) ժապավենները։ Ռեժիսորը միաժամանակ հանդես էր գալիս որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմոնդ Քեոսայանին նվիրված հուշատախտակ Գյումրիում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1962 - Սանդուղք
  2. 1963 - Երեք ժամ ճանապարհին
  3. 1964 - Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ
  4. 1965 - Խոհարարուհին
  5. 1966 - Անորսալի վրիժառուները
  6. 1968 - Անորսալիների նոր արկածները
  7. 1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները
  8. 1973 - Տղամարդիկ
  9. 1974 - Լքված հեքիաթների կիրճը
  10. 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը
  11. 1977 - Հուսո աստղ
  12. 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին
  13. 1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը...
  14. 1988 - Համբարձում

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1966 - Անորսալի վրիժառուները
  2. 1968 - Անորսալիների նոր արկածները
  3. 1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները
  4. 1973 - Տղամարդիկ
  5. 1974 - Լքված հեքիաթների կիրճը
  6. 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը
  7. 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին
  8. 1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը...
  9. 1988 - Համբարձում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակը չէ՞, արդյոք, էկրանում հնչեցնելու Դավթի անունը, «Գարուն», 1967, № 6։

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1964 - Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ
  2. 1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոնդ Քեոսայան» հոդվածին։