Internet Movie Database
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| The Internet Movie Database (IMDb) | |
IMDb գլխավոր էջը 2008թ փետրվարին |
|
| www.imdb.com | |
|---|---|
| Տիպ | օնլայն ֆիլմերի, հեռուստատեսության և վիդեոխաղերի տվյալների բազա |
| Գրանցում | Կամավոր |
| Լեզու(ներ) | Անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, լեհերեն, ռումիներեն, ֆիններեն և հունգարերեն |
| Սեփականատեր(եր) | Amazon.com |
| Հեղինակ(ներ) | Քոլ Նիդհեմ |
| Ընթացիկ կարգավիճակ | Ակտիվ |
Internet Movie Database (IMDb, անգլերեն` Ինտերնետային ֆիլմադարան), ինտերնետում կինեմատոգրաֆի խոշորագույն տվյալների բազան է և կայքը: Այն մասամբ լրացվում է կամավորներով, ինչը որոշ չափով նման է վիկի-սկզբունքին: Բազայում հավաքված են տեղեկություններ ավելի քան 450 000 ֆիլմերի և հեռուստասերիալների, այդ թվում` մոտ 2 000 000 դերասանների, ռեժիսորների և կինոյի այլ մասնագետների մասին:
Սկսած 1998թ. IMDb տվյալների բազային տիրում է «Amazon.com» ընկերությունը: IMDb գրեթե բոլոր տեղեկությունները գտնվում են անվճար մուտքում, IMDb.com կայքը գործում է անվճար ծրագրային ապահովման հիման վրա (Apache, Perl և այլն): Ըստ «Alexa» ռեյտինգային գործակալության գնահատման IMDb.com կայքը մշտապես գտնվում է Միջազգային ոստայնի հարյուր ամենաայցելվող կայքերի խմբում: