Տվյալների բազա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տվյալների բազան մեկ կամ մի քանի կիրառությունների համար նախատեսված թվային տեսքով ներկայացված կառուցվածքավորված տվյալների բազմություն է: Տվյալները որպես կանոն իրականությանը համապատասխան կառուցվածք ունեն, որը թույլ է տալիս հավասարապես սպասարկել տարբեր կտրվածքով հարցումներ: Այս սահմանումը շատ ընդհանուր է և անկախ օգտագործվող տեխնոլոգիաներից: "Տվյալների բազա " տերմինը կարող է ավելի նեղ իմաստով օգտագործվել՝ նշելու կազմակերպված տվյալների բազայի կոնկրետ դրսևորումներին և կարող է վերաբերվել տվյալների բազայի տրամաբանական մոդելին, տվյալների բազայի ֆիզիկական մոդելին կամ այլ տվյալների բազայի ենթասահմանման: