Լաուրա Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Աշոտի Գևորգյան
Ja-laura gevorgyan.jpg
կինոդերասանուհի
Ծնվել է հունվար 28, 1939
Ծննդավայր {{{2}}} Երևան, ՀԽՍՀ

Լաուրա Աշոտի Գևորգյան (ծնվ. հունվարի 28, 1939, Երևանում, ՀԽՍՀ), հայ կինոդերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1979 թ.), կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի կինը և մեդիա-բիզնեսի աստղ Տիգրան Քեոսայանի մայրը։ 1962 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Կինոյում է 1968 թ.-ից։ [1] "Տղամարդիկ" ֆիլմում հանդես է եկել նաև որպես ռեժիսորի օգնական։ [2]

Ֆիլմագրությունը[խմբագրել]

  1. 1968 - Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых) (գնդապետ Կուդասովի կինը)
  2. 1973 - Տղամարդիկ (Мужчины) (ատամնաբույժի կինը)
  3. 1974 - Լքված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок) (Արփեն)
  4. 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
  5. 1976 - Մարդն Օլիմպոսից (Человек из Олимпа)
  6. 1977 - Հուսո աստղ (Звезда надежды) (Սաթենիկի դերում)
  7. 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе) (Նազան)
  8. 1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը (Где-то плачет иволга)
  9. 1988 - Համբարձում (Вознесение)
  10. 1988 - Մեզանից երեքը (Трое из нас)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Գրահղումներ[խմբագրել]