Օսկար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օսկար» (անգլերեն՝ Oscar) — կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակ: Ներկայումս «Օսկար» մրցանակը տրվում է 24 հիմնական անվանակարգերում:
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանակարգեր
[խմբագրել] Հատուկ մրցանակներ
[խմբագրել] Հնացած մրցանակներ
- Lավագույն ռեժիսորի օգնական
- Լավագույն պարուսույց
- Lավագույն ռեժիսոր կոմեդիա ժանրում
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմ նկարահանված 2 տուփ ժապավենի վրա
- Լավագույն նորարական կարճամետրաժ ֆիլմ
- Լավագույն գեղարվեստական բնօրինակ պատմութուն
- Լավագույն տիտրեր
- Լավագույն օրիգինալ երգ
- Լավագույն անչափահաս դերասան
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր և ռեկորդներ
- Ամենաշատ Օսկար ստացել է Ուոլթ Դիսնեյը 26 անգամ, ներկայացվել է 59 անգամ: Կոմպոզիտորներ Ալֆրեդ Նյումանը (9 Օսկար) և Ջոն Ուիլյամսը (5 Օսկար) Օսկարի են ներկայացվել 45-ական անգամ, ինչը երկրորդ ցուցանիշն է Ուոլթ Դիսնեյից հետո:
- դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Ջեք Նիկոլսոնը` 12 անգամ, որից 8-ը գլխավոր դերի համար, 4-ը երկրորդ պլանի դերի համար, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից Մերիլ Սթրիփը` 17 անգամ, ստացել է 3 Օսկար:
- դերասաններից Ջեք Նիկոլսոնն և Մայքլ Քեյնը (2 Օսկար) Օսկարի են ներկայացվել 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 թթ.): Փոլ Նյումանը նույնպես 5 տասնամյակի ընթացքում ներկայացվել է Օսկարի (10 անգամ, 1 Օսկարի մրցանակակիր) , սակայն 4 անգամ` 1950, 1960, 1980, 2000-ական թթ.: դերասանուհիներից նման հաջողության հասել է Քեթրին Հեփբորնը, նա Օսկարի է ներկայացվել 1930-1960 ական թթ. և 1980 թթ., ընդհանուր 12 անգամ:
- դերասան-դերասանուհիներից ամենաշատ Օսկար ստացել է Քեթրին Հեփբորնը` 4 անգամ (4-ն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում): Ջեք Նիկոլսոնը (2 լավագույն դերասան, 1 երկրորդ պլանի լավագույն դերասան), Ուոլտեր Բրեննան (3-ն էլ երկրորդ պլանի լավագույն դերասան) և Ինգրիդ Բերգմանը (2 լավագույն դերասանուհի, 1 երկրորդ պլանի լավագույն դերասանուհի) ստացել են 3 Օսկար:
- 2 դերասան 2 տարի անընդմեջ ստացել են Օսկար լավագույն դերասան անվանակարգում: Սփենսեր Թրեյսին` 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար, Թոմ Հենքսը` 1993 թվականին «Ֆիլադելֆիա» և 1994 թվականին «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի համար:
- Քրիստոֆեր Պլամմերը ամենատարեց դերասանն է, ով ստացել է Օսկար մրցանակը: 2012 թվականին նա ստացել է Օսկար երկրորդ պլանի դերասան անվանակարգում 82 տարեկան հասակում
- Երկրորդ պլանի դերերի համար Օսկար ստացած մի քանի դերասաններ հետագայում դարձել են առաջին մեծության աստղեր` Քեվին Սփեյսի «Կասկածելի անձինք», Անջելինա Ջոլի «Ընդհատված կյանք», Ջեք Լեմոն «Միստեր Ռոբերթս» և այլն:
- Օրսոն Ուելսը («Քաղաքացի Քեյնը»), Չառլի Չապլինը («Մեծ բռնապետը») և Սիլվեստր Ստալոնեն («Ռոկկի») այն դերասաններն են, ովքեր ներկայացվել են Օսկարի միաժամանակ տղամարդու լավագույն դերասան և լավագույն սցենար անվանակարգերում:
- Ռեժիսորներից ամենաշատը` 4 Օսկար ստացել է Ջոն Ֆորդը, 3-ական Օսկար են ստացել Ուիլյամ Ուայլերը և Ֆրենկ Կապրան (Ֆրենկ Կապրան ևս 1 Օսկար է ստացել որպես պրոդյուսեր):
- «Բեն-Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (2003) ֆիլմերը ստացել են ամենից շատ` 12 Օսկար: 10 Օսկար ստացել է «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը, «Ժիժի» (1958), «Վերջին կայսրը (ֆիլմ)» (1987) և «Անգլիացի հաճախորդը» (1996) ֆիլմերը 9-ական Օսկար: «Միլիոնատերը հետնախորշերից» (2008), «Գանդի» (1982), «Կաբարե» (1972), «Նավահանգստում» (1954) և «Քամուց քշվածները» (1939) ֆիլմերը ստացել են 8 Օսկար:
- Ամենից շատ Օսկարի ներկայացվել են «Ամեն ինչ Եվայի մասին» (1950 թ.) և «Տիտանիկ (ֆիլմ, 1997)» ֆիլմերը` 14 Օսկար: «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966 թ.) ֆիլմը ներկայացվել է Օսկարի այդ տարվա բոլոր անվանակարգերում` 13 և ստացել 5 Օսկար: 13 անվանակարգերում Օսկարի ներկայացվել են նաև «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (2001 թ., ստացել է 4 Օսկար) և «Բենջամին Բատտոնի առեղծվածային պատմությունը» (2008 թ., ստացել է 3 Օսկար):
- Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի` «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 <մեծ Օսկարի> (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում):
[խմբագրել] Արտաքին հղումներ