Համո Բեկնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համո Բեկնազարյան
Amo Beknazarov.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Համո Բեկնազարյան
Ծննդյան օր՝ Մայիսի 19, 1892
Ծննդավայր՝ Երևան
Հայաստան Հայաստան
Վախճանի օր՝ Ապրիլի 27, 1965
Վախճանի վայր՝ Մոսկվա
Ռուսաստան Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգություն հայ
Աշխատանք՝ 1923 - 1959
Կայք՝ IMDb

Համո Բեկնազարյան (Մայիսի 19, 1892 - Ապրիլի 27, 1965) ― հայ նշանավոր կինոռեժիսոր, Հայ կինոստուդիայի հիմնադիր։

Հայ անվանի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1935թ): Համո Բեկնազարյանը ծնվել է 1892թ մայիսի 19-ին` Երևանում: 1914թ-ից սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում: Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին:1918թ ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր: 1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուս»-ը: Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը: Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության և ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան: Այդ տարներին նա սիմվոլիկ գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Զարե», «Շոռն ու շոռշոռը»: Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը` «Պեպո»-ն, դարձավ ոչ միայն Բեկնազարյանի գլուխգործոցը, այլև տեղ գտավ ժողովրդական կինոյի ոսկե պահոցում: Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր` «Դավիթ Բեկ» (1943թ) և «Զանգեզուր» (1938թ): Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել: «Երրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնաց անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելեցին և նախագիծը փակեցին: Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքեց «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսեց ֆիլմեր նկարել միջինասիական հանրապետություններում: Հայ կինոյի հիմնադիրը 1965թ ապրիլի 27-ին մահացել է ծանր հիվանդությունից` Մոսկվայում` հեռու հայրենիքից և հարազատներից, միայնության մեջ:

[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա

[խմբագրել] Ռեժիսորական աշխատանքներ

Տարի Անվանում
1924 Հայրասպանը (Անարգանքի սյան մոտ)
1924 Կորսված գանձեր
1925 Նամուս
1925 Նաթելլա
1926 Շոռն ու ՇոռՇոռը
1926 Զարե
1926 Երկրաշարժ Լենինականում
1927 Չար ոգի
1927 Խաս-փուշ
1928 Տունը հրաբխի վրա
1929 Սևիլ
1930 Կաշի
1930 Բամբակ
1930 Երկիր Նաիրի
1930 Իգդենբու
1932 Շքանշանով մարդը
1935 Պեպո
1938 Զանգեզուր
1941 Սաբուխի
1942 Դուստրը
1943 Դավիթ Բեկ
1947 Անահիտ
1950 Սովետական Հայաստան
1950 Արարատյան հովիտի աղջիկը
1951 Երկրորդ քարավանը, (անավարտ)
1954 Բնակարանամուտ
1959 Նասրեդինը Խոջենտում
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով