Սյուրռեալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուռռեալիզմի ոճի նկարչության առաջին գլուխգործոց համարվող Մաքս Էրնսթի The Elephant Celebes նկարը

Սյուրռեալիզմ (ֆր.՝ surréalisme - վերիրականություն), մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականության մեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924 թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում» (ֆրանսերեն՝ Manifeste du Surrealisme)։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։

Սյուրռեալիզմը զարգացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին՝ նախորդելով արվեստի մեջ մեկ այլ ուղղության՝ դադաիզմին։ Շարժման կարևորագույն կենտրոնը Փարիզն էր։ Այնուհետև սկսեց տարածվել ամբողջ աշխարհով վերջիվերջո ազդեցություն թողնելով տարբեր կոնցեպտուալ արվեստների, գրականության, կինոյի, երաժշտության, ինչպես նաև քաղաքական մտքի և փորձի, փիլիսոփայության և սոցիալական տեսության վրա։

Շարժման հիմնադրումը[խմբագրել]

Սյուրռեալիստ բառը հորինել է Գիյոմ Ապպոլիները և առաջին անգամ հայտնվել է իր պիեսի առաջաբանում, որի առաջնախաղը կայացել է 1917 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմը ցրեց գրողներին ու նկարիչներին ովքեր հաստատվել էին Փարիզում և այդ ընթացքում շատերը ընդգրկվեցին դադաիզմի հոսանքի մեջ հավատալով, որ չափից մեծ ռացիոնալ միտքը և բուրժուական արժեքները բերել էին պատերալիզմի կոնֆլիկտ աշխարհին։ Դադաիստները բողոքում էին ներկայացումներով, գրվածքներով և արվեստի գործերով։ Պատերազմի ավարտից հետո, երբ նրանք վերադարձան Փարիզ, դադաիզմի գործունեությունը շարունակվեց։

Պատերազմի ժամանակ Անդրե Բրետոնը ով սովորել էր բժշկություն և հոգեբանություն ծառայում էր նյարդաբանական հիվանդանոցում որտեղ նա օգտագործեց Զիգմունդ Ֆրոյդի հոգեբանական մեթոդները զինվորների վրա ովքեր տառապում էին կոնտուզիայից։ Հանդիպելով երիտասարդ գրող Ժակ Վաշեյին՝ Բռետոնը զգաց, որ Վաշեն գրող Ալֆրեդ Ջերրիի հոգևոր որդին էր։ Նրան գրավեց երիտասարդ գրողի հակահասարակական վերաբերմունքը և արհամարհանքը արվեստի ավանդույթների նկատմամբ։ Հետագայում Բռետոնը գրեց. «Գրականության մեջ ես հաջողությամբ հետևել եմ Ռեմբոյին, Ջերրիին, Ապպոլինեռին, Նուվոյին, Լոտռեմոնին, բայց Ժակ Վաշեն է, ում ես պարտական եմ ամենաշատը»։

Գալով Փարիզ Բռետոնը անդամագրվեց դադաիզմի գործունեությանը և հիմնադրեց ամսագիր Լուի Առագոնի և Ֆիլիպ Սուպոի հետ միասին։ Նրանք սկսեցին փորձեր կատարեցին գրել մեխանիկորեն գրաքննության չենթարկելով իրենց մտքերը և հրատարակեցին գրվածքները ինչպես նաև իրենց երազները ամսագրում։ Բռետոնը և Սուպոն ավելի են խորանում ավտոմատիզմի մեջ և գրում «Մագնիսական Դաշտեր»-ը 1920 թվականին։ Շարունակելով գրել նրանք գրավեցին շատ նկարիչների ու գրողների, նրանք եկան այն մտքին, որ ավտոմատիզմը ամենալավ տակտիկան է հասարակական փոփոխության քան դադիզմի հարձակումը գերակա արժեքների վրա։ Խումբը մեծացավ և նրա մեջ ընդգրկվեցին Բենժամին Պեռե, Ռենե Կռեվելը, Ռոբեռտ Դեսնոսը, Պոլ Էլուարը, Մաքս Մորիսը, Ժակ Բառոնը և այլն։ Երբ նրանք զարգացրեցին իրենց փիլիսոփայությունը, նրանք հավատացին, որ սյուրռեալիզմը պաշտպանելու է այն միտքը, որ հասարակ և պատկերավոր արտահայտությունները կենսական են և կարևոր, բայց նրանց դասավորության իմաստը պետք է բաց լինի ամբողջ երևակայության համար համապատասխան Հեգելյան դիալեկտիկային։ Նրանք նայեցին նաև Մարքսիստական դիալեկտիկայի և այնպիսի տեսաբանների աշխատանքի վրա ինչպիսիք են Վալտեր Բենժամինը և Հերբերտ Մռկուսը։ Ֆրոյդի աշխատանքը ազատ ասոցիացիաների հետ, երազի վերլուծությունները և անգիտակցականը ամենամեծ կարևորությունը ուներ սյուրռեալիստների համար պատկերի ազատագրման զարգացող մեթոդների մեջ։ Նրանք ընդունում էին անհատականացումը, այն ժամանակ երբ մերժում էին հիմքային խելագարության միտքը։ Ավելի ուշ Սալվադոր Դալին բացատրեց դա այսպես. «Կա միայն մեկ տարբերություն խելագարի և իմ միջև։ Ես խելագար չեմ»։

Բացի երազի վերլուծության օգտագործումից նրանք նշում էին, որ կարելի է մեկ պատկերում համատեղել այնպիսի տարրեր, որոնք չեն հանդիպում միասին, որպեսզի արտահայտեն անտրամաբանական և հիացնող տպավորություն։ Բռետոնը ընդգրկեց հիացնող համապատասխանությունների միտքը իր 1924 թվականի մանիֆեստում 1918 թվականի բանաստեղծ Պիեռ Պառադիի ակնարկից հետո, որում ասված էր համապատասխանացում երկուսից ավելի կամ պակաս հեռավոր իրակոանություններ։ Ինչքան մեծ է կապը երկու համապատասխանացված իրականությունների միջև հեռավորի և ճշմարիտի, այնքան ուժեղ կլինի պատկերը, նրա էմոցիոնալ ուժը և բանեստեղծական իրականությունը։ Խումբը նպատակադրվեց հեղափոխել մարդկային փորձը անձնական, մշակութային, հասարակական և քաղաքական առումներով։ Նրանք ուզում էին ազատել մարդկանց կեղծբանականությունից, և սահմանափակող ձևերից ու կառուցվածքներից։ Բրետոնը հայտարարեց, որ սյուռեալիզմի իսկական նպատակն էր հասարակական հեղափոխության երկար կյանքը և դա միայն։

Այդ նպատակով սյուրռելիստներին տարբեր ժամանակներում կապում էին կոմունիզմի և անարխիզմի հետ։ 1924 թվականին նրանք հրապարակեցին իրենց փիլիսոփայությունը սյուրռելիստների առաջին մանիֆեստում։ Այդ նույն տարում նրանք հիմնադրեցին սյուրռելիստների հետազոտության բյուրոն և սկսեցին հրապարակել Սյուրռեալիստների հեղափոխություն ամսագիրը։

Սյուրռելիստների մանիֆեստը[խմբագրել]

Սյուրռեալիզմը հարուստ հոգեբանական ավտոմատիզմ է, որով մարդը նպատակ ունի արտահայտելու բանավոր, գրավոր կամ այլ եղանակներով մտքի իսկական գործունեությունը։ Մտքի թելադրումը հսկողության բացակայությամբ կատարվում է էստետիկայի և բարոյականությամբ չպայմանավորված։

Բռետոնը գրեց սյուրռելիստների մանիֆեստը, որը սահմանում էր նրա նպատակները։ Նա ընդգրկեց սյուռելիզմի վրա ազդած մեջբերումները, սյուրռեալիստների աշխատանքների օրինակները և սյուրռելիստական ավտոմատիզմի քննարկումը։ Նա սահմանեց սյուրռեալիզմը այսպես. «Սյուրռելիզմը փիլիսոփայություն է հիմնված բարձրագույն իրականության նախկինում անտեսված, որոշ ձևերի հավատի, երազների ամենակարողության, մտքերի անշահախնդիր խաղի վրա։ Այն նպատակ ունի ոչնչացնել բոլոր հոգեբանական մեխանիզմները և փախարինել դրանք լուծելով կյանքի հիմնական խնդիրները»։

Սյուրռեալիստական հետազոտությունների Բյուրո[խմբագրել]

Սյուրռեալիստական հետազոտությունների բյուրո սյուրռեալիստ գրողների և նկարիչների հանդիպելու կենտրոնն էր, որտեղ նրանք կատրում էիմ քննարկումներ և վարում հարցազրույցներ։ Նրանք ուսումնասիրում էին խոսակցությունը տրանսի տակ։

Սյուրռեալիստական հեղափոխությունը[խմբագրել]

Սյուրռեալիստների մանիֆեստի հռչակումից քիչ հետո սյուրռելիստները հրապարակեցին Սյուրռելիստական հեղափոխություն ամսագրի առաջին հրատարակությունը; Հրատակությունը շարունակվեց 1929 թվականին։ Որպես առաջին խմբագիրներ Նեյվիլը և Պեռեն կազմում են ամսագրի ֆորմատը, La Nature պահպանողական գիտական ամսագրի տեսության վրա։ Սյուրռելիստների ամսագիրը հետևողակնորեն սկանդալային էր և հեղափոխական։ Չնայած ուշադրությունը գրվածքների վրա էր՝ ամսագիրը նաև ընդգրկում էր արվեստի վերարտադրություններ, այդ թվում և Ջորջիո դե Կիրիկոի, Էռնստի, Մասսոնի և Մեն Ռեի աշխատանքները։ Գրականությունը պարունակում էր ավտոմատիկական գրվածքներ և երազներ։ Ամսագիրը ցույց տվեց իր արհամարանքը իրերին տրվող ուղղակի իմաստներին և կետրոնացավ ավելի շատ ենթատեքստերի վրա։ Քանի որ սյուրռեալիստներ գրողները հազվադեպ էին կազմակերպում իրենց մտքերը և պատկերները, որ նրանք ներկայացնում էին, որոշ մարդիկ գտնում էին նրանց շատ աշխատանքներ դժվար է տարբերակել։ Այդ հասկացությունները, այնուամենայնիվ, մակերեսային են հղված անկասկած Բռետոնի կողմից, ով նախնական շեշտը դնում էր ավտոմատիզմի վրա, որպես գլխավոր ուղի դեպի բարձրագույն իրականությունը։ Բռետոնը հետագայում ընդունեց, որ սվտոմատիզմի կենտրոնացվածությունը եղել է գերագնահատված։ Հետագայում սյուրռեալիզմը վերակենդանացավ Իսիդոռ Դյուկասսի և Ռեմբոյի գրվածքներում։ Այս երկու 19-րդ դարի հեղինակները համարվում են սյուրռեալիզմի հետևորդներ։

Այցելեք նաև[խմբագրել]


Օգտագործված աղբյուներ


Ծանոթագրություններ և նշումներ