Գիյոմ Ապոլիներ
Գիյոմ Ապոլիները (Օգոստոսի 26, 1880, Հռոմ - Նոյեմբերի 9, 1918, Փարիզ) ֆրանսիացի բանաստեղծ է, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը։ Ծագումով լեհ է։
1910-ականների վերջերին Ապոլիների շուրջ հավաքվեց երիտասարդ սյուրռեալիստ բանաստեղծների սերունդ` Անդրե Բրետոն, Լուի Արագոն, Ժան Կոկտո։ «Սյուրռեալիզմ» տերմինն առաջարկել է հենց Ապոլիները, 1917-ին նա գրեց «սյուրռեալիստական դրամա», ուր ժամանակակից հարցերը քննում է արիստոֆանեսյան ֆարսերի ոգով։
Ապոլիների արձակի լավագույն նմուշներն են «Բաբելոնի անկումը», «Երեք դոն Ժուան» վիպակները։ 1913-ին նա կազմում է «Ազգային գրադարանի դժոխք» կատալոգը։ Նույն թվականին նա իր լավագույն բանաստեղծությունները միավորում է «Ալկոհոլ» ժողովածուում։
Հայերեն լույս է տեսել նրա «Բլուրներ» վերնագրով բանաստեղծություների ժողովածուն (Երևան, 1970)։[1]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 298։