Պեր Լաշեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պեր Լաշեզ գերեզմանատան մուտքը

Պեր Լաշեզ (ֆր.՝ Cimetière du Père-Lachaise. պաշտօնական անունը՝ ֆր.՝ cimetière de l'Est, «Արևելյան գերեզմանատուն»), Փարիզի ամենամեծ և ամենահայտնի գերեզմանատունն է։

Անվան ստուգաբանում[խմբագրել]

Ֆրանսուա դը Էստ դե Լա Շեզին՝ թագավորի խոստովանահորը, Լյուդովիկոս 14–րդը նվիրեց Մոն–Լուի կալվածքը։ Մոտ 100 տարի անց քաղաքապետարանը այդ հողերը տրամադրեց գերեզմանատանը, իսկ քանի որ սենյոր դը Լա Շեզին տնավարի Պեռ Լաշեզ, այսինքն Հայրիկ Լաշեզ էին անվանում, այդ անվանումն էլ հետո անցավ գերեզմանատանը։

Հայտնի անձինք[խմբագրել]

Իրենց վերջին հանգրվանը գտել են Պեր Լաշեզի գերեզմանատանը՝ Մոլիերը, Լա Ֆոնտենը, Օսկար Ուայլդը, Օնորե դը Բալզակը, Ժորժ Բիզեն, Ֆրեդերիկ Շոպենը, Իվ Մոնտանը, Մարիա Կալլասը, Ամեդեո Մոդիլիանին, Էդիտ Պիաֆը, Մարսել Պրուստը և ուրիշներ։

Հայերից այնտեղ թաղված են Անդրանիկ Օզանյանը, հասարակական գործիչ և գրողներ՝ Գրիգոր Օտյանը, Մինաս Չերազը, Ռուբեն Տեր-Մինասյանը և ուրիշներ։