Հելսինկի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելսինկին (ֆիններեն՝ Helsinki) Ֆինլանդիայի մայրաքաղաքը, նավահանգիստ Բալտիկ ծովի Ֆիննական ծոցի ափին։

[խմբագրել] Պատմական տեղեկություններ

Հիմնվել է 1550-ին Վանտանյոկի գետի գետաբերանում՝ Շվեդիայի թագավոր Գուստավ Վազայի հրամանով։ 1641-ին փոխադրվել է 5 կմ ավելի հարավ՝ դեպի Էստնես թերակղզու ծայրը։ Քաղաքը շվեդերեն կոչվում է Հելսինգֆորս (Helsingfors). անվանումը կազմված է հելսինգներ ցեղանունից և շվեդերեն fors «ջրվեժ» բառից (սկզբնապես քաղաքը հիմնադրվել է ջրվեժի մոտ)։ 1812-ից եղել է Ֆինլանդական մեծ իշխանության (Ռուսական կայսրութան կազմում) մայրաքաղաքը։ 1917-ի դեկտեմբերից Ֆինլանդական հանրապետության մայրաքաղաքն է։




Անձնական գործիքներ