Բարսելոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բարսելոնա
Barcelona
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Barcelona intro.jpg
Տեսարաններ Բարսելոնա քաղաքից
41°23′00″ հս. լ. 2°11′00″ ավ. ե. / 41.383333° հս. լ. 2.183333° աե. ե.
Երկիր Իսպանիա
Ինքնավար համայնք Կատալոնիա
Քաղաքապետ Ժորդի Հերեու
Առաջին հիշատակում մ. թ. ա. 3-րդ դար
Բարձր. ծովի մակ-ից >12 մ
Պաշտոնական լեզու Կատալոներեն
Բնակչություն 1 615 908 մարդ (2008)
Ազգային կազմ Կատալոնացիներ, իսպանացիներ
Կրոնական կազմ Կաթոլիկություն
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +34 93
Փոստային ինդեքսներ 08001-08080
Պաշտոնական կայք հղում
##Բարսելոնա (Իսպանիա)
Red pog.png
##Բարսելոնա (Կատալոնիա)
Red pog.png

Բարսելոնան (իսպաներեն՝ Barcelona) Իսպանիայի մեծագույն քաղաքներից երկրորդն է և Կատալոնիայի մայրաքաղաքը: Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում: Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ: Բարսելոնը երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական միությունում: 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը, այդ միության անդամ են 43 երկիր:

[խմբագրել] Աշխարհագրական դիրքը

Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում` Միջերկրական ծովի ափին: Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքրինչ կլոր ֆոնը: Ամենաբարձր կետի` Տիբիդաբոի սարերի բարձրությունն է 512 մ: Բարսելոնան փռված է բլուրների վրա:

[խմբագրել] Կլիման

Բարսելոնի կլիման միջերկրական ծովի կլիման է: Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ: Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը` հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C): Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին(մոտ 90 մմ), ամենաքիչը` հուլիսին (մոտ 20 մմ):

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով