Անտոնիո Գաուդի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալիոյի տունը (1906)
Միլայի տունը (1910)
Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետ (առավել հայտնի է որպես Անտոնիո Գաուդի կատ. Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet; իսպաներեն՝ Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet; 1852թ. հունիսի 25, Ռեուս, Կատալոնիա — 1926թ. հունիսի 10, Բարսելոնա) — կատալոնացի ճարտարապետ, իսպանական (կատալոնական) մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ: Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերից մեծամասնությունը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում:Հանդիսանում է Սագրադա ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը: