Վալենսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը իսպանական Վալենսիա քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վալենսիա (այլ կիրառումներ)։
Վալենսիա

Վալենսիա (իսպաներեն՝ Valencia / València), քաղաք է Իսպանիայում։ Իր բնակչությամբ Իսպանիայում երրորդ քաղաքն է համարվում` Մադրիդից և Բարսելոնայից հետո։ Քաղաքի անվանումը գալիս է լատինական բառից, ինչը նշանակում է «խիզախություն»։ 1094 թվականին Սիդ Կիմպեադորը ազատագրեց Վալենսիան մավրերից։ Միջնադարում այն Միջերկրական ծովի առևվտրային ծաղկուն քաղաք էր։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը եղել է հանրապետական կառավարության նստավայր, փաստորեն Իսպանիայի ժամանակավոր մայրաքաղաք։

Տնտեսություն [խմբագրել]

Պատմական քաղաքը եղել է տեքստիլ արդյունաբերության և առևտրի կենտրոն։ Ժամանակակից փուլում Վալենսիայի արվարձաններում տեղակայված են բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպիսին է Ֆորդի գործարանը։ Քաղաքը համարվում է նաև զբոսաշրջության կենտրոն։

Այլ [խմբագրել]

1988 թվականին բացվեց մետրոպոլիտեն, որի կազմի մեջ են մտնում նաև տրամվայների գծերը։ 2006 թվականի հուլիսի 3–ին մետրոյում տեղի ունեցավ վթար, որի արդյունքում զոհ գնաց 41 մարդ։