Կանարյան կղզիներ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Comunidad Autónoma de Canarias
Կանարների Ինքնավար Համայնք

Flag of the Canary Islands.svg
(Դրոշ)

Canary Islands CoA.svg
(Զինանշան)

Localización de Canarias.png

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու. իսպաներեն
Քաղաքամայր. Լաս-Պալմաս և Սանտա Կրուզ
Մակերես. 7.447 km²
Ազգաբնակչություն. 1.968.280 (264,30/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն. Himno de Canarias
Ժամային գոտի(UTC). +0
Ազգային տոն. մայիսի 31

Կանարյան կղզիներ (Կանարներ) — (իսպաներեն` Islas Canarias, բառացի՝շների կղզիներ, լատիներեն՝ canis – շուն. ըստ հին հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի, այդ կղզիներից մեկում բնակվում էին մեծ շներ). 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ (արշիպելագ) Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։ Տարածքը՝ 7 447 կմ2, բնակչությունը՝ 1 843 755 մարդ (2003 թ.), վարչական կենտրոնը՝ Լաս-Պալմաս քաղաքն է։ Հիմնական կղզիներն են՝ Գրան-Կանարիա (1.532 կմ2), Տեներիֆե (2.057 կմ2), Ֆուերտևենտուրա (1.730 կմ2), Գոմերա (378 կմ2), Պալմա (708 կմ2), Հիեռո (277 կմ2), Լանսարոտե (795 կմ2)։ Կան մի շարք քնած և գործող հրաբուխներ, որոնցից ամենաբարձրը Տեներիֆե կղզում գտնվող Տեյդե հրաբուխն է (3718 մ)։ Գերակշռում են մշտադալար անտառներն ու թփուտները։ Գյուղատնտեսությունը արևադարձային է։ Զարգացած է ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։ Խոշոր նավահանգիստներն ու հանգստավայրերն են Լաս-Պալմասն ու Սանտա-Կրուզ-դե Տեներիֆեն։

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Արտաքին հղումեր

Արբանյակային լուսանկար, աջից՝ Աֆրիկայի մայր ցամաքը (Սահարայի անապատ)։