Արևադարձային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևադարձային անտառ Պանամայում:
Արևադարձային անտառների տարածվածությունը:

Արևադարձային անտառ (իսպ.՝ selva, լատ.՝ silva-ից — անտառ), աշխարհագրական եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու խոնավ արևադարձային անտառները (ջունգլի): Արևադարձային անտառներ կան Բրազիլիայում, Պերույում, Սուրինամում, Վենեսուելայում, Գայանայում, Պարագվայում, Կոլումբիայում և այլն: Արևադարձային անտառներն առաջանում են այնպիսի վայրերում, որտեղ կա մշտական խոնավություն: Արևադարձային անտառների ամենամեծ կուտակումը Բրազիլիայում է` Ամազոն գետի ավազանում (Ուկրաինայի տարածքից կրկնակի անգամ մեծ):