Բանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանանի տարբեր տեսակներ։ Ձախից՝ աջ. խոհանոցի բանան, կարմիր բանան, թզուկ բանան և սեղանի բանան

Բանան, ադամաթզենու երկարավուն, կորավուն պտուղը։ Հասունը վիճակում կարող է տարբեր գույների լինել, այդ թվում կարմիր, մանուշակագույն և դեղին։ Սովորաբար «բանան» ասելով նկատի են ունենում այսպես կոչված «սեղանի բանանը», որը դեղին է, խոշոր՝ մոտ 20 սմ երկարությամբ և 3 սմ հաստությամբ։ Դրա կողքին գործածվում է նաև «խոհանոցային բանան» անվանումը, որ վերաբերում է Musa cultivars տեսակի՝ կանաչավուն և օսլա պարունակող պտղին.

Բանանի հայրենիքը Հարավային և Հարավարևելյան Ասիան է։ Հավանաբար այն առաջին անգամ մշակվել է Պապուա Նոր Գվինեայում։ Ներկայում այն մշակվում է բոլոր մերձարևադարձային գոտիներում (ավելի քան 107 երկրներում)։

Հիմնականում օգտագործվում է որպես միրգ, ավելի քիչ չափով՝ մանրաթել և գինի պատրաստելու համար։ Բանանենին (ադամաթզենին) օգտագործվում է նաև որպես դեկորատիվ բուսատեսակ։

Տես նաև [խմբագրել]