Մեղր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից: Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայի, լորենու, կորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենի, հավամրգիի ծաղիկների): Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով: Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից: Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք։
Մեղրի հիմնական բաղադրիչը յուրացվող ածխաջրերն են՝ խաղողաշաքարն ու պտղաշաքարը, որոնց պարունակությունը հասնում է 70%-ի, ինչի շնորհիվ մեղրը հեշտ է մարսվում: Մեղրի կարևոր բաղադրամասերից են օրգանական թթուները (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), ֆերմենտները, վիտամինները, կարոտինը (A-նախավիտամին): Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ: Մեղրը լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում: Շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրում մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից: Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել: Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»:
Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը։
Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։
Մ.թ.ա. 3000 թ գրավոր հուշարձանները վկայում են այն մասին, որ Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը։ Որոշ եգիպտացիներ բարձր էին գնահատում մեղրը և մեղուներին, դրա մասին վկայում է այն, որ սկսած առաջին դինաստիայից մինչև հռոմեական դարաշրջանները էմբլեմների, ինչպես նաև դամբարանների վրա մեղու է նկարված եղել։
Ասորեստանում (2950-2050 թթ մ.թ.ա.) մեղվաբուծությունը ծաղկում է ապրել, այդ ժամանակներում հայտնի է եղել նաև մոմը: Լայն տարածում է գտել մեղվաբուծությունը Հնդկաստանում 4000 տարի առաջ: Մեղվաբուծության փորձը փոխանցվել է սերնդից սերունդ և դարձել ավանդույթ: Մեղվաբուծությունը լավ զարգացած է եղել Հին Հունաստանում: Արիստոտելը (մ.թ.ա 750 թ) հիմք դրեց գիտական մեղվաբուծության: Նա գիտեր մեղուների կյանքը և մեղուների աշխատանքի բաժանումը ընտանիքում: Հին Հունաստանում կազմվում են առաջի գիտելիքները մեղուների կյանքի և սելեկցիայի մասին: Հիպոկրատը(460-377թթ մ.թ.ա) գրում է մեղուների կյանքի, մեղոաբուծական մթերքների սննդային և բուժիչ հատկությունների մասին:
Հռոմեական կայսրությունում, հռոմեացի գիտնակն Վարաոնը ( 116-27 թթ մ.թ.ա) իր գյուղատնտեսության մասին աշխատաությունում մեծ ուշադրություն է դարձրել կայսրությունում մեղվաբուծության զարգացմանը: Հայտնի հույն գիտնական և բժիշկ Դիոսկարիտը (մ.թ.ա 1 դար) նշում է իր կողմից մեղրի օգտագործումը ստամոքսային հիվանդությունների բուժման համար: Արաբական բժշկության մեջ հայտնի ներկայացուցիչ Ավիցենան խորհուրդ էր տալիս մեղրը օգտագործել որպես դեղ սննդի մեջ: Մեղվաբուծությունը առավել զարգացման է հասնում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում: Այդ ժամանակներում սկսվեց մեղրամոմի օգտագործումը կրոնական արարողությունների համար: 10-րդ դարում, երբ կազմավորվեց է Կիևյան Ռուսիան, սկսեց զարգանալ պարզունակ մեղվաբուծությունը, որին նպաստում էին հսկայական արոտավայրերը և անտառները: Մեղրը օգտագործում էին սննդի մեջ և խմիչքների պատրաստման համար, իսկ մեղրամոմը լուսավորման և կրոնական կարիքների համար: Ռուսներին հայտնի էր նաև մեղրի սննդային և բուժիչ հատկությունները: Մեղրը օգտագործում էին մի շարք հիվանդությունների և գլխավորապես արտաքին վերքերի բուժման համար: Ժամանակակից մեղվաբուծության մեջ մեծ ներդրում է արել ռուս մեղվաբույծ Պ.Ի . Պրոկոպովիչը (1775-1850 թթ), որը 1814 թ ստեղծեց քանդվող շրջանակներով փեթակ: Ամերիկացի մեղվաբույծ Լարենցո Լորեն Լանգստրոտը 1851 թ ստեղծեց առաջին փեթակը շարժական շրջանակներով: Ներկայումս մեղվաբուծությունը աշխարհում հասել է գերազանց արդյունքների շնորհիվ գիտության արագ զարգացման: Ապացուցված է, որ մեղվաբուծությունը մեզ տնտեսական նշանակություն ունի այգեգործության զարգացման գործում: Փոշոտման շնորհիվ, որը իրականանում է մեղուների օգնությամբ, ապահովվում է տասնյակ անգամ ավելի շատ և որակյալ բերքի ստացում:
Ստացման հումք և հատկություններ [խմբագրել]
Մեղրի ստացման համար հիմնական հումքը ծաղիկների նեկտարն է։
Նեկտարը քաղցր, բուրումնավետ հեղուկ է: Նեկտարը պարունակում է 50-75% ջուր, 20-24% միաշաքար (մոնոսախարիդ), 13-24% շաքարեղեգ, հանքային նյութեր, սպիտակուցներ, եթերային յուղեր, վիտամիններ: Մեղուները այցելում են այնպիսի ծաղկաբույսերի, որոնց նեկտարը առանձնանում է շաքարի բարձր պարունակությամբ:
Ծաղկափոշին դա բույսերի արական սեռական օրգանն է, որը ունի շատ արժեքավոր սննդային և բուժիչ հատկություններ: Ծաղկափոշին պարունակում է օրգանական նյութերի գրեթե բոլոր հավաքածուն, որը անհրաժեշտ է բույսերին և մարդուն: Ծաղկափոշում կա մեծ քանակությամբ B, P և այլ տեսակի վիտամիններ, աճի հորմոններ, հակամանրէնային նյութեր, կարոտին։
Ֆիզիկական հատկություններ [խմբագրել]
Թանձրություն. Թարմ մեղրը թափանցիկ, քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է:
Մեղուները մեղրը ստանում են հենց իրենց օրգանիզմում։ Վերցնելով ծաղկից նեկտարը, այն մեղվի օրգանիզմում խառնվում է հատուկ արտադրվող հյութի հետ:
Մաքուր մեղրը մնում է հեղուկ վիճակում այնքան մինչև այն կնքված է t=20-30C: Հեղուկ վիճակում մեղրը մնում է, երբ նրանում պարունակում է 20% ջուր: Ավելի թանձր մեղրը պարունակում է 14-15% ջուր, դա կախված է նաև շաքարի կոնցենտրացիայից և տեսակից: Մեղրը, որը պարունակում է ավելի շատ ֆրուկտոզա, ավելի թանձր է, քան բարձր քանակությամբ գլյուկոզա և այլ շաքարներ պարունակող մեղրը:
Ցողամեղրն ավելի թանձր է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ բուսաշաքար և բուսական սոսին: Մեղրի թանձրության վրա ազդում է նաև օդը և նրանում գտնվող գազերը:
Մեղրի որակի կարևոր ցուցանիշներ.
- տեսակարար կշիռը m=1,420-1,440(1 լիտր)
- սառեցման ջերմաստիճանը t=36 °C (ծավալը փոքրանում է 10%)
- տաքացնելու դեպքում (t=25 °C) ծավալը ավելանում է 5%
- Շաքարակալած մեղրը սենյակային ջերմաստիճանում (25 °C) կամ ջրային բաղնիքում (50 °C) աստիճանաբար հեղուկ է դառնում:
Գրականություն [խմբագրել]
- Շերբին Պ.Ս-Մեղվաբուծություն —1956