Մարսողություն
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կ ղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջությունն է։
Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից։
Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8-10 մետր) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ։ Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր։ Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուվածքային հենքում ճյուղավորվոմ են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ։ Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղաղվելով վերածվում կերակրագնդի։ Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրապող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս։