Կիտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիտրոն
Lemons for sale at outdoor market.jpg
Վաճառվող կիտրոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Օճառածաղկավորներ
Ընտանիք Սատապազգիներ
Ցեղ Ցիտրուսներ
Տեսակ Կիտրոն
Լատիներեն անվանում
Citrus limon
(L.) Osbeck, 1765

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 28885
NCBI 2708
EOL 582200

IPNI60454758-2

Կիտրոն (առօրյա օգտագործվում է նաև՝ լիմոն) (լատ.՝ Citrus limon), սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար մերձարևադարձային բույս։

Արտաքին հատկանիշներ[խմբագրել]

Բարձրությունը 3-7 մ Է։ Սաղարթը լայն բրգաձև կամ օվալաձև Է՝ պատված դալար փշերով։ Տերևները՝ բաց կանաչավուն, ձվաձև կամ Էլիպսաձև, եզրերը՝ մանր ատամնավոր, ունեն յուրահատուկ հոտ։

Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, բուրավետ, մեկական կամ զույգերով։ Պտուղը բազմաբուն հատապտուղ Է, օվալաձև կամ ձվաձև (մաշկը դեղին Է, հարթ կամ թույլ խորդուբորդ)։ Պտղամիսը մանր հատիկավոր Է՝ չկազմված 8-10 բաժիններից։ Պտուղները պարունակում են թթուներ (կիտրոնաթթու), շաքարներ, վիտամիններ։

Կիրառություն[խմբագրել]

Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան Է։ Կիտրոն մշակում են նաև սենյակային պայմաններում։ Բազմացվում Է պատվաստով, օդային անդալիսով։ Տարածված սորտերից են՝ Նովոգրուզինսկի, Մեյերի, Լեսբոն, Վիլա Ֆրանկա, Սուխումի, Կուզների։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png