Թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյի թուփը (Camellia sinensis)

Թեյ (չին. — «չա́») — ըմպելիք, որը ստացվում է հատուկ մշակման ենթարկված թեյի թփի տերևների եփման, եռացման և/կամ թորման արդյունքում: Թեյ է նաև կոչվում ինքը` այդ ըմպելիքի պատրաստման համար նախատեսված տերևը: Բույսի լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ: Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում: Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում: Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը 50-սմ-ի:

Բովանդակություն

[խմբագրել] Թեյի պատմությունը

Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր` մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից: 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առեւտրական նավերով: 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից: 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ եւ թեյարաններ: Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սեւ ծովի Կովկասյան ափերին։

[խմբագրել] Թեյերի տեսակները

Ներկայումս գոյություն ունի ավելի քան 3000 տեսակ թեյ:

[խմբագրել] Ուլուն

Ուլունը թեյի կիսաֆերմենտացված փիրուզագույն տեսակ է, որն արտադրվում է Չինաստանում: Առանձնանում է անկրկնելի համով և բազմաթիվ բուժիչ հատկություններով: Այն կարելի է թրմել բազմաթիվ անգամ: Օգտագործվել է արարողությունների ժամանակ: Այն կանխարգելում եւ բուժում է սիրտ-անոթային և ուղեղի անոթների հիվանդությունները, աթերոսկլերոզը, ունի երիտասարդացնող եւ նիհարեցնող հատկություն, լավացնում է արյան շրջանառությունը եւ հիշողությունը:

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով