Լուիս Քերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lewis Carroll 1863.jpg

Լուիս Քերոլ (անգլ.՝ Lewis Carroll, իսկական անունը՝ Չարլզ Լութվիջ Դոջսոն, Charles Lutwidge Dodgson; 1832 - 1898), անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ։
Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է, ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է 1832 թվականի հունվարի 27-ին Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ունեցել է 7 քույր և 3 եղբայր։ Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը։ Նա ձախլիկ էր։ Չհաստատված փաստեր կան, ըստ որի նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչ արդյունքում նրա հոգեբանությունը խախտվել է ու նրա մոտ սկսվել է նկատվել կակազություն։

12 տարեկան հասակում ընդունվել է Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող մի մասնավոր դպրոց։ Սակայն 1845 թվականին իր կամքին հակառակ ստիպված է լինում տեղափոխվել ուրիշ դպրոց։ 1851 թվականի տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում է այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը։ Չնայած նրան, որ ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերւ աստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկայի թելադրության (լեկցիա) մրցույթին։ Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում, ու չնայած իր ստացած աշխատավարձին, այնուամենայնիվ նա համարում էր դա տխուր զբաղմունք։ Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում։

Գրական գործունեությունը[խմբագրել]

Գրել սկսել է քոլեջում սովորելու տարիներին։ Այդ ժամանակ հիմնականում գրում էր բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ, որոնք տպագրվում էին արդեն Լուիս Քերոլ կեղծանվամբ։ Սկսած 1854 թվականից նրա ստեղծագործությունները արդեն լույս էին տեսնում անգլիական հեղինակավոր «Կոմիկ թայմս» (անգլերեն The Comic Times) և «Թրեյն» (անգլերեն The Train) հանդեսներում։ Առավել հայտնի ստեղծագործություններեն են՝ «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865, անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), «Ալիսը Հայելու աշխարհում» (1871, անգլ.՝ Through the Looking-Glass, and What Alice Found There) հեքիաթ-վիպակները, «Սնարկի որսը» հումորիստական պոեմը։

Քերոլի վիպակ-հեքիաթները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղով, ուսումնասիրողները գտնում են դրանց մեջ բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլիախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո։ [1]։

Ալիսայի մասին երկու հեքիաթ-վիպակները թարգմանվել են հայերեն Սոնա Սեֆերյանի կողմից՝ հրատարակվելով 1971թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ալիսը հրաշքների աշխարհում : Ալիսը հայելու աշխարհում / Լ. Քերոլ; Անգլ. թարգմ.՝ Ս. Սեֆերյան; Չափածո թարգմ.՝ Գ. Բանդուրյան; Նկ.՝ Հ.Հ. Ղարագյոզյան, Ե. Շուկաև; Խմբ.՝ Ա. Ղուկասյան. - Երևան : Հայաստան, 1971. - 224 էջ։
Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝