Ալիսը հրաշքների աշխարհում (ֆիլմ, 1972)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսը հրաշքների աշխարհում (այլ կիրառումներ)
Ալիսը հրաշքների աշխարհում անգլ.՝ Alice's Adventures in Wonderland | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ[1], մանկական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը Հայելու աշխարհում |
Թվական | 1972 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուիլյամ Ստեռլինգ |
Դերակատարներ | Ֆիոնա Ֆուլերթոն[2], Մայքլ Ջեյսթոն[2], Մայքլ Քրոուֆորդ[2], Ֆլորա Ռոբսոն[2], Դենիս Փրայս[2], Ռոբերտ Հելփման[2], Պիտեր Սելլերս[2], Դևի Քեյ[2], Ռալֆ Ռիչարդսոն[2], Փիթեր Բուլ[2], Դադլի Մուր[2], Հայվել Բեննեթ[2], Մայքլ Հորդերն[2], Ռիչարդ Ուորվիք[2], Ռոյ Քիննիր[2], Սպայք Միլիգան[2] և Ուիլյամ Ուեյդ Էլիս[2] |
Օպերատոր | Ջեֆրի Անսուորթ |
Երաժշտություն | Ջոն Բարրի |
Տևողություն | 101 րոպե |
«Ալիսը հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice’s Adventures In Wonderland, բառացի՝ Ալիսի արկածներն հրաշքների աշխարհում), բրիտանական արտադրության 1972 թվականի երաժշտական կինոֆիլմ, ռեժիսոր՝ Ուիլյամ Սթերլինգ։ Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1864) գրքի էկրանավորումն է։ Գունեղ մյուզիքլը նախատեսված էր ընտանեկան դիտման համար և օպերատորական աշխատանքի ու զգեստների լավագույն ձևավորման համար արժանացավ երկու BAFTA-ի։
Գրքի այլ էկրանավորումներից սա տարբերվում էր մասնակցող դերասանների «աստղային» կազմով՝ Ֆիոնա Ֆուլլերտոնը Ալիսի դերում, Մայքլ Քրոուֆորդը Սպիտակ ճագարի դերում, Ռալֆ Ռիչարդսոնը Կապույտ թրթուրի դերում, Ռոբերտ Հելփմանը՝ Գլխարկագործի, Փիթեր Սելլարեսը՝ Մարտյան նապաստակի, Ռոյ Քիննիրը՝ Չեշիրյան կատվի, Դադլի Մուրը, Մայքլ Հորդերնը։
Ֆիլմի երաժշտության հեղինակը Ջոն Բարրին էր։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և անվանակարգերի ցանկը IMDB կայքում[3].
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Անուն | Արդյունք |
---|---|---|---|---|
1973 | BAFTA | Լավագույն օպերատորական աշխատանք | Ջեֆրի Անսուորթ | Հաղթանակ |
Զգեստների լավագույն ձևավորում | Էնթոնի Մենդելսոն | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0068190/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 http://www.imdb.com/title/tt0068190/fullcredits
- ↑ «Awards for Alice's Adventures In Wonderland» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալիսը հրաշքների աշխարհում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի մասին տարբեր փաստեր IMDb կայքում
- Ֆիլմի մասին կարծիքներ IMDb կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1972 ֆիլմեր
- Ալիսը հրաշքների աշխարհում գրքի էկրանավորումներ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Բրիտանական երաժշտական ֆիլմեր
- Բրիտանական ընտանեկան ֆիլմեր
- Բրիտանական մուլտֆիլմեր
- Բրիտանական ֆենտեզի ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆանտաստիկ կատակերգություններ
- 1970-ականների բրիտանական ֆիլմեր