Պիտեր Սելլերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Սելլերս
Sellers-signed.jpg
ԱԱՀ՝ Պիտեր Սելլերս
Բնագիր
ԱԱՀ՝
Peter Sellers
Ծննդյան օր՝ Սեպտեմբերի 8, 1925
Ծննդավայր՝ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Սաութսի, Հեմփշիր,

Անգլիա, Միացյալ Թագավորություն

Վախճանի օր՝ Հուլիսի 24, 1980 (54 տարեկանում)
Վախճանի վայր՝ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Լոնդոն,

Անգլիա, Միացյալ Թագավորություն

Ազգություն Հրեա
Աշխատանք՝ դերասան, կատակերգու (1948–1980)
Ամուսին՝ Էնն Հեյս
(1951–1961` բաժանված)
Բրիտ Էկլանդ
(1964–1968` բաժանված)
Միրանադա Քուարի
(1970–1974` բաժանված)
Լին Ֆրեդերիկ (1977–1980` մինչ մահ)
Երեխաներ՝ Մայքլ (մահացած)
Սառա
Վիկտորիա

Ռիչարդ Հենրի Սելլերս (անգլ.` Richard Henry Sellers, սեպտեմբերի 8, 1925 - հուլիսի 24, 1980), առավել հայտնի Պիտեր Սելլերս (անգլ.՝ Peter Sellers) բեմական կեղծանվամբ, բրիտանացի[1] դերասան, կատակերգու։ Սելլերսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Վարդագույն հովազը» (տեսուչ Ժակ Կլուզո), «Դոկտոր Սթրեյնջլավը» (մարմնավորել է է երեք տարբեր կերպարի), «Լոլիտան» (Քլեյր Քուիթի) և «Լինելով այնտեղ»-ը (Չանսի Գարդիներ)։ 10 անգամ Օսկարի ներկայացված ամերիկացի դերասանուհի Բեթ Դեյվիսը Սելլերսի մասին նշում էր. «Նա դերասան չէ, նա քամելեոն է»:[2]

Սելլերսն արժանացավ նախնական հաջողության և ճանաչման դառնալով BBC-ի ռադիոընկերությամբ հեռարձակվող The Goon Show կատակերգական ռադիոշոուի վարողներից մեկը։ Նրա` տարբեր լեզուների ակցենտներով (ֆրանսիական, հնդկական, իտալական, ամերիկյան, գերմանական, ինչպես նաև տարբեր տարածաշրջանների բրիտանական բարբառներով) խոսելու ընդունակությունը, նաև բազմազան կերպարների մարմնավորելու հատկությունը դարձնում են Սելլերսին հաջողված ռադիոանձնավորություն և հաջողված կինոդերասան։ Հաղթել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցանակներ։

Սելլերսն ամուցնացած եղել է չորս անգամ։ Առաջին երկու ամուսնություններից ունեցել է 3 երեխա։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]