Ալիսը Հրաշքների աշխարհում
Առաջին տպագրության կազմը |
|
| հեղինակ | Լուիս Քերոլ |
|---|---|
| Բնօրինակ անվանում | Alice’s Adventures in Wonderland |
| Նկարազարդող | Ջոհն Թեննիել |
| Երկիր | |
| Լեզու | Անգլերեն |
| Ժանր(եր) | Հեքիաթ, Ֆանտաստիկ |
| հրատարակչություն | Macmillan |
| Մեդիայի տեսակ | Տպագրում |
| Հաջորդ | Ալիսը Հայելու աշխարհում |
| Ստեղծագործությունը | Ալիսը Հրաշքների աշխարհում |
«Ալիսը Հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքը։ Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Գիրքը հայերենի են թարգմանել Սոնա Սեֆերյանը և Սամվել Մկրտչյանը։
Սյուժեն [խմբագրել]
Գրքի պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ, վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում: Դռներից մեկի հետևից նա տեսնում է գեղեցիկ այգի, բայց չի կարողանում մտնել այնտեղ դռան շատ փոքր լինելու պատճառով: Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև հեղուկները, նկատում է, որ դրա հետևանքով նրա հասակը ավելանում է կամ կարճանում: Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ:
Դրանից հետո նա հայտնվում է հեքիաթային մի աշխարհում լի տարբեր անսովոր արարածներով, ուր նա հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների: Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենը ընդամենը երազ էր:
Փաստեր [խմբագրել]
Ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, թարգմանվել աշխարհի ժողովուրդների շատ լեզուներով: Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտներում, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր ու մուլտֆիլմեր, նկարվել են հերոսների կտավներ, գրվել են բանաստեղծություններ ու արձակ գրվածքներ, հորինվել են տարբեր երաժշտական երկեր, նույնիսկ մեր ժամանակներում գրվածքի հիմն վրա ստեղծվել են համակարգչային խաղեր:
- «Ալիսն Հրաշքների աշխարհում» գիրքը կինոյի պատմության մեջ ամենից էկրանավորված ստեղծագործություններից է: Տարբեր երկրների ռեժիսորների կողմից գրքի հիման նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմ և մուլտֆիլմ:
- Գիրքը աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում նաև նկարիչների կողմից ստեղծագործության զանազան հերոսներին պատկերված կտավներով:
- 1931 թվականին Չինական նահանգներից մեկը արգելել է գրքի ընթերցանությունն ու վաճառքը, քանի որ ըստ նահանգի ղեկավարության չի կարելի մարդկանց և կենդանիների ցույց տալ հավասար դիրքերում և անթույլատրելի է, որ կենդանիները խոսեն մարդկային լեզվով:
- Երբ Անգլիայի թագուհին կարդաց գիրքը, ցանկացավ ծանոթանալ Լուիս Քերոլի մյուս գրվածքների հետ և հիասթափություն ապրեց, իմանալով որ մյուս գրվածքները միայն մաթեմատիկային վերաբերող հոդվածներ են:
- 1928 թվականին գրքի ձեռագիրը վաճառվել է 15 400 ֆունտ ստերլինգով:
- Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է, ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող:
- Կա մի հիվանդություն, որը կոչվում է Ալիսն հրաշքների աշխարհում ախտանիշ, որով հիվանդ մարդիկ իրենց շրջապատի առարկաները տեսնում են փոքրացված:
Արտաքին հղումններ [խմբագրել]