Օքսֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օքսֆորդ
Զինանշան
Զինանշան
Oxford City Birdseye.jpg
51°45′07″ հս. լ. 1°15′28″ ամ. ե. / 51.751944° հս. լ. 1.257778° ամ. ե.
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ենթարկում Մեծ Բրիտանիա
Ագլոմերացիա 1 171 390[1] մարդ
Ժամային գոտի UTC+0, ամառը UTC+1
Պաշտոնական կայք www.oxford.gov.uk
##Օքսֆորդ (Մեծ Բրիտանիա)
Red pog.png

Օքսֆորդ (անգլ.՝ Ցլի ծանծաղուտ), քաղաք Մեծ Բրիտանիայում, Օքսֆորդշիր կոմսության մայրաքաղաքն է՝ Անգլիայի հյուսիսում: Հայտնի է անգլալեզու երկրների ամենահին և Եվրոպայի ամենահին բուհերից մեկի՝ Օքսֆորդի համալսարանով: Բոլոր մեկնաբանները փաստում են, որ այս համալսարանը լավագույնն է Անգլիայում և տարածաշրջանում,[2] բացի այդ, այս համալսարանը տվել է մոտ 50 Նոբելյան մրցանակակիրներ:

Օքսֆորդը գտնվում է Թեմզա գետի ափին: Հատկանշական է, որ քաղաքի մոտով հոսող գետի մի հատվածը՝ 10 մղոն երկարությամբ, ընդունված է անվանել The Ises: 2008 թվականին բնակչությունը կազմում էր 153900 մարդ, որից մոտ 30000-ը համալսարանի ուսանողներն էին:

Պատմությունը[խմբագրել]

Օքսֆորդն առաջին անգամ գրավոր կերպով նշվել է անգլոսաքսոնական տարեգրությունում՝ 912 թվականին: Այն ժամանակ քաղաքի տեղում գտնվում էր «St Frideswide’s nunnery» մենաստանը:

1117 թվականին հիմնադրվեց Մեծ Բրիտանիայի առաջին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանը, որն ուներ հոգևորականներին ավելի հիմնավոր կրթություն տալու նպատակ: Միայն Հենրիխ 2-րդի ժամանակ Օքսֆորդը դարձավ իսկական համալսարանական քաղաք: 1355 թվականին՝ սուրբ Սխոլաստիկի տոնին քաղաքում տեղի ունեցավ անկարգություններ, որոնց արդյունքում զոհվեց 63 ուսանող, ինչի համար քաղաքը հետագա 470 տարիների ընթացքում համալսարանին խորհրդանշական տուգանք էր վճարում:

Փոխադրամիջոցներ[խմբագրել]

Օքսֆորդը գտնվում է Լոնդոնից 90 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Բիրմինհեմից 110 կմ դեպի հարավ-արևելք: Լոնդոնն ու Բիրմինգն իրար կապող M40 մայրուղին անցնում է Օքսֆորդից 10 կմ հեռավորության վրա: Քաղաքով են անցնում նաև Անգլիայի և Ուելսի խոշորագույն քաղաքներն Օքսֆորդին կապող A34, A40 և A420 մայրուղիները:

1967 թվականին փակվեց Օքսֆորդը մեկ այլ շատ հին համալսարանին՝ Քեմբրիջին կապող Varsity Line-ը: Այժմ գործում է միայն մի փոքր ճյուղ, որն Օքսֆորդից տանում է դեպի Բիստեր: 2006 թվականին սկսվեցին Քեմբրիջի հետ երկաթուղային կապի վերականգնողական աշխատանքները:

Օքսֆորդյան արվարձան Կաուլին հայտնի է իր ավտոմոբիլային գործարանով, որը տարբեր ժամանակներում տարբեր մակնիշի ավտոմեքենաներ է արտադրել: Առաջին ավտոմեքենան ստեղծվել է Վիլիամ Մորրիսոնի կողմից՝ սեփական ավտոտնակում (նա սկսել էր իր գործունեությունը հեծանիվների վերանորոգման կետում): Նույն այդ տասնամյակում նրա կողմից ստեղծված «Մորրիս Մոտոր Քոմփանի» ընկերությունը հիմնեց Մեծ Բրիտանիայի առաջին ավտոմեքենաներրի արտադրությունը: 20-րդ դարի 80-ական թվականներին կազմակերպությունն անկում ապրեց, սակայն 21-րդ դարի սկզբին նրա հզորության հիմքերի վրա հաջողությամբ դրվեց «BMW Mini» ավտոմեքենայի արտադրությունը:

Օքսֆորդի տեսարժան վայրերը[խմբագրել]

Ռոտանդա Ռադքլիֆա՝ Բոդլիասկի գրադարանի շենքերից մեկը

Օքսֆորդի կենտրոնում տեղակայված Կարֆակսի աշտարակից և Սուրբ Մարիա եկեղեցու զանգակատնից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարանը:

Կրայստ Չերչը կառուցվել է 1546 թվականին՝ Հենրիխ 8-րդի կարգադրությամբ: Այն Օքսֆորդի ամենամեծ քոլեջն է: Քոլեջի հիմնադրման պահից նրա զանգերը հնչում են ամեն երեկո 101 անգամ (որպես առաքյալների թվի խորհրդանիշ): Նախկինում դրանք ազդարարում էին դարպասների փակումը և հոգևորականներին հորդորում վերադառնալ քոլեջի: Քոլեջի մատուռը Օքսֆորդի տաճարն է՝ ամենափոքրն Անգլիայում:

Մագդալենի քոլեջ

Մագդալինայի քոլեջը հիմնադրվել է 1458 թվականին՝ Վինչեստերսկիի քոլեջի դասախոսներից մեկի կողմից: Մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 6-ին, հոյակապ գոթական աշտարակի մոտ է հավաքվում քոլեջի երգչախումբը, որպեսզի երգի 17-րդ դարի հաղորդությունների ժամանակ կատարվող հիմնը:

Համալսարանական Քոլեջը հիմնադրվել է 1849 թվականին: 17-րդ դարի շենքը կառուցվել է՝ ռենեսանսի կամ ուշ գոթական ոճով:

Բոդլիանսկի գրադարանը հիմնադրվել է 1598 թվականին: Այն Օքսֆորդի ամենամեծ գրադարանն է և պարունակում է 6 միլիոն գիրք:

Աշմոլի թանգարանը հիմնադրվել է 1683 թվականին: Այն Անգլիայի առաջին թանգարանն էր, որը բաց է այցելուների համար: Այստեղ կարելի է տեսնել Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Միքելանջելոյի, Ռեմբրանդի, Կոնստեբլի ստեծագործությունները: «Cast Gallery»-ում կարելի է տեսնել հունական 250 արձաններ:

Օքսֆորդի պատմության թանգարանում 800-ամյա քաղաքի պատմությունն արտահայտված է մոմե պատկերներով:

Քաղաքի բուսաբանական այգին հիմնադրվել է 1621 թվականին: Այստեղ ուսումնասիրվում էին դեղաբույսերը, ինչպես նաև գիտական նշանակություն ունեցող բույսերը: Վարդերի այգին նվիրված է պենիցիլինը հայտնաբերողներին:

Ոչ պակաս հետաքրքրաշարժ վայր է իրենից ներկայացում փակ շուկան: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ բաց երկնքի տակ: Սանիտարահիգիենիկ նկատառումներից ելնելով՝ շուկան պետք է ոչնչացված լիներ, սակայն կառավարությունը որոշեց, որ ավելի նպատակահարմար կլինի տեղափոխել այդ կառույցը, ինչն էլ տեղի ունեցավ 1774 թվականին:

Օքսֆորդի այլ հայտնի թնգարանների շարքում են Օքսֆորդի պատմության թանգարանը, Բեյթի երաժշտական գործիքների թանգարանը, Օքսֆորդի համալսարանական թանգարանը:

Օքսֆորդում կարելի է գտնել աշխարհի ամենահայտնի փաբերը: Դրանց շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում 1650 թվականին բացված «The Eagle and Child» փաբը, որը հայտնի է նրանով, որ այստեղ էր հավաքվում «Ինկլինգներ» գրական ակումբը (Դրա անդամներից էին Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, Քլայվ Սթեյփլս Լյուիսը): Բացի այդ, պետք է նշել «Lamb and Flag» և «Turf Tavern» փաբերը՝ հայտնի նրանով, որ այստեղ է շատ սիրել հաճախել Բիլ Քլինթոնը` Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Քեմբրիջի համալսարանի պաշտոնական կայքը

(ռուսերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել]