Քլայվ Սթեյփլս Լյուիս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քլայվ Սթեյփլս Լյուիս (անգլ.՝ Clive Staples Lewis; 1898թ. նոյեմբերի 29, Բելֆասթ, Մեծ Բրիտանիա — 1963թ. նոյեմբերի 22, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա), անգլիացի գրող, գիտնական և աստվածաբան` ծագումով իռլանդացի: Թողել է միջնադարյան գրականության վերաբերյալ իր ուսումնասիրություններ: Գրել է նաև քրիստոնեական-ջատագովական բնույթի երկեր: Սակայն լայն հանրությանն առավելապես հայտնի է ֆենթեզի ժանրում գրած «Նարինիայի տարեգրությունները» վիպաշարով (բաղկացած է 7 գրքից):
Բովանդակություն |
Մատենագրությունը[խմբագրել]
Ֆենթեզի[խմբագրել]
«Նարնիայի տարեգրությունները» վիպական շարքը
- Առյուծը, կախարդուհին և զգեստապահարանը (անգլ.՝ The Lion, the Witch and the Wardrobe, 1950)
- Արքայազն Կասպիանը (անգլ.՝ Prince Caspian, 1951)
- Արշալույսի նվաճողը կամ Նավարկություն դեպի աշխարհի եզր (անգլ.՝ The Voyage of the Dawn Treader, 1952)
- Արծաթե բազկաթոռ (անգլ.՝ The Silver Chair, 1953)
- Ձին և նրա մանչուկը (անգլ.՝ The Horse and His Boy, 1954)
- Կախարդի եղբորորդին (անգլ.՝ The Magician’s Nephew, 1955)
- Վերջին ճակատամարտը (անգլ.՝ The Last Battle, 1956)
Գիտական ֆանտաստիկա[խմբագրել]
«Տիեզերական եռագրությունը» վիպական շարքը
- Լուռ մոլորակից այն կողմ (անգլ.՝ Out of the Silent Planet, 1938)
- Պերելանդրա (անգլ.՝ Perelandra, 1943)
- Այդ սարսափելի ուժը (անգլ.՝ That Hideous Strength, 1946)
Կրոնական ստեղծագործությունները[խմբագրել]
- «Խառնակչի նամակները» (The Screwtape Letters, 1942)
- «Մեծ ամուսնալուծություն» (Great Divorce, 1945)
- «Խառնակիչը կենաց է ասում» (Screwtape Proposes a Toast, 1961)
- «Պարզապես քրիստոնեություն» (Mere Christianity, 1952
- «Մտորումներ սաղմոսների մասին» (Reflections on the Psalms, 1958)
- «Չորսը սեր» (The Four Loves, 1960
- «Մինչ չենք ստացել մեր դեմքերը» (Till We Have Faces, 1956)
- «Դիտարկելով վիշտը» (A Grief Observed, 1961)
- «Հրաշք»
- «Ցավի խնդիրը» (The Problem of Pain, 1940)
Գրականության պատմության բնագավառում թողած երկերը[խմբագրել]
- «Նախաբան «Կորուսյալ դրախտին»» (A Preface to Paradise Lost, 1942)
- «Տասնվեցերորդ դարի անգլիական գրականությունը» (English Literature in the Sixteenth Century, 1955)
Բանասիրության բնագավառում թողած երկերը[խմբագրել]
- «Սիրո այլաբանությունը. միջնադարյան ավանդության ուսումնասիրությունը» (The Allegory of Love: A Study in Medieval Tradition, 1936)
Բանաստեղծությունների ժողովածուներ (Քլայվ Համիլտոն գրական անվան տակ)[խմբագրել]
- «Ընկճված ոգին» (Spirits in Bondage, 1919)
- «Դայմեր» (Dymer, 1926)