Միքելանջելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքելանջելո Բուոնարոտտի


Միքելանջելո Բուոնարոտտի (Մարտի 6,1475 -Փետրվարի 18,1564), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ: Միքելանջելոն ծնվել է Կապրեզե քաղաքում, Արեցցոյի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում: Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից:Մոտ 1485-1498 թ. Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա: Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում:

1488 թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց: Այնտեղ նա սովորում է մեկ տարի: Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից: Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան: Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում:Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուխքի մոտ» ստեղծագործությունը: 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր: 1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ:1495 թվին նա նորից մտկնում է Ֆլորենսիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները:1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա “Կուպիդոնին” և հրավիրում գործի հեղինակին Հռոմ`աշխատելու: 1496 - 1501 թվականները Միքեկանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»: 1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենսիա և այստեղ ստեղծում է իր «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար: 1503-ին պանվերով ստեղծվում է «տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»: 1503-05 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները: 1505-ին Նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերոմ սկսում է նրա դամբարանի կարուցումը: Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես»,«Կապված ստրուկ»,«Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները:Միքելանջելոն մահացեկ է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում: Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրտն բնորոշ քչախոսությամբ.“Ես հանյնում եմ հոգիս Աստծուն, մարմինս` հողին, ունեցվածքս` բարեկամներին”:

[խմբագրել] Հիմնական ստեղծագործությունները

  • Դավիթ. մարմար, 1501—1504, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502—1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
  • Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Դոնի, 1503—1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
  • մադոննա Պիտտի, մոտ 1504—1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
  • Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Հուլիոս II-ի դամբարանը, 1542—1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Մահացող ստրուկը, մարմար, մոտ1513, Փարիզ, Լուվր
  • Սիկստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
  • Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521—1534.
  • Լաուրենցիանա գրադարան, 1524—1534, 1549—1559, Ֆլորենցիա
  • Կապելլա Մեդիչի, 1520—1534.
  • Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526—1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524—1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Վախճանված տղան, մարմար, 1530—1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
  • Ատլանտ, 1519 և 1530—1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547—1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


[խմբագրել] Գրականություն

Ա. Ջիվելեգով. «Միքելանջելո», «Սովետական գրող» հրատ., Երևան 1977թ.

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով