Լորենցո Մեդիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Verrocchio Lorenzo de Medici.jpg

Լորենցո Մեդիչի (իտալ. իտալ.՝ Lorenzo de' Medici, ծնվել է 1449 թ. հունվարի 1-ին Ֆլորենցիայում, մահացել 1492 թ. ապրիլի 9-ին` 43 տարեկանում), իտալացի պետական, քաղակական գործիչ, դիվանագետ, գիտնականների, արվեստագետների, բանաստեղծների հովանավոր, Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի ղեկավար իտալական վերածննդի տարիներին։ Հայտնի է որպես Լորենցո Հոյակապ (Լորենցո Հրաշալի)։

Թերևս ամենից շատ հայտնի է արվեստում ունեցած իր մեծ ավանդով։ Նա հովանավորել է ժամանակի նկարիչներին` մեծ գումարներ հատկացրել, որպեսզի վերջիններս կարողանային ստեղծել իրենց գլուխգործոցները։

Լորենցո Մեդիչի կյանքը համընկավ հասուն իտալական Վերածննդի կիզակետին, իսկ մահը`Ֆլորենցիայի ոսկեդարի ավարտին։ Նրա մահվան հետ փլուզվեց իտալական պետական կազմավորումների միջև ստեղծված խաղաղ դրությունը։

Մահացել է Ֆլորենցիայում և թաղված է Ֆլորենցիայի Մեդիչների Մատուռում (իտալ. Cappelle medicee)։