Լեոնարդո դա Վինչի
Լեոնարդո դա Վինչին (իտալերեն՝ Leonardo di ser Piero da Vinci) (Ապրիլ 15, 1452 - Մայիս 2, 1519) վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, և գրող մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»: Լեոնարոդոն առաջինն է նախագծել ժամանակակից տանկի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր ևն։ Նախագծել է նաև Կոնստանդնապոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Լեոնարդոյի ծննդյան անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որ նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի տղան Վինչիյից»։ Նա ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը` 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը` Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ` ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է 1469-1478թթ. Ֆլորենցիայում աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին: Հետագայում, լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդո վիկո Մորոյին: Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է իր հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը: Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր 4 կանանցից 1-նի հետ: 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդնում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին:Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը:Ըստ որոշ ուսումնասիրոսղների, ենթադրվում է, որ 1481-1482թթ Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։
[խմբագրել] Ստեղծագործություն
«Աստվածամայրը քարանձավում» նկարում կերպարները տեղադրել է բնապատկերի մեջ, որը ոչ թե ֆոն է, այլ յուրատեսակ հուզական միջավայր: Մոնա Լիզայի դիմանկարում պատկերված կնոջ կերպարը չզրկելով ինտիմ-մարդկային հրապույրից Լեոնարդեն մարմնավորել է կանացիության վեհաշուք իդեալը՝ կոմպոզիցիայի կարևոր գործոն դարձնելով պաղ մշուշում տարրալուծվող տիեզրականորեն ընդարձակ բնապատկերը։Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի , սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր:Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
[խմբագրել] Գրականություն
Ալեքսեյ Կարապետի Ջիվելեգով «Լեոնարդո դա Վինչի», «Սովետական գրող», հրատ. Երևան 1986թ.
[խմբագրել] Արտաքին հղումներ