Ռաֆայել Սանտի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռաֆայել-ից)
Ռաֆայել Սանտի
Sanzio 00.jpg
Ինքնանկար
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե տրված անունը Raffaello Sanzio
Ծննդյան ամսաթիվ մարտի 24 1483
Ծննդավայր Ուրբինո (Իտալիա)
Մահացել է 1520
Ազգություն իտալացի
Ոճ(եր)ը Վերածնունդ
Գործունեությունը գեղանկարիչ, գրաֆիկ, ճարտարապետ
Գործունեության տարիներ 1502 - 1520

Ռաֆայել Սանտի (Իտալ. Raffaello Sanzio) մարտի 24 1483 - 1520- Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ է:

[խմբագրել] Կենսագրություն

Ռաֆայել Սանտին ծնվել է 1483թ. Մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ Ուրբինո, Իտալիա: Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները:

1500թ-ին նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը: Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելը ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»: 1504թ-ին մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն: Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները:

Վատիկանի պալատում աշխատելու համար Ռաֆայելը 1508-ին, Բրամանտեի միջոցով Հուլիոս 2-րդ պապից Հռոմ տեղափոխվելու հրավեր է ստացել: Հռոմում արվեստագետը անմիջականորեն ծանոթացել է անտիկ շրջանի հուշարձաններին, մասնակցել պեղումների: Այստեղ Ռաֆայելը ստեղծել է իր ամենանշանավոր գործերը՝ Վատիկանի պալատի հանդիսավոր դահլիճների, այսպես կոչված «կայարան»-ների որմնանկարները: Այդ որմնանկարների բովանդակությունը ավելի տարօրինակ է, քան դրանց պաշտոնական ծրագիրը (կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի փառաբանումը): Դրանցում գովերգվում է մարդու ազատության ու երկրային երջանկության իդեալը, նրա հոգևոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի զարգացումը:

[խմբագրել] Ստեղծագործություն

Բացառիկ նշանակություն է ունեցել Ռաֆայել-ճարտարապետի գործունեությունը որպես Բրամանտեի և Պալլադոյի ստեղծագործթյունները կապող օղակ: Բրամանտեյի մահից հետո Ռաֆայելը դարձել է Ս. Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը: Չնայած Ռաֆայելը իր աշակերտների մեջ արժանի հետևորդներ չի ունեցել, բայց և այնպես նրա արվեստը երկար ժամանակ անառարկելի հեղինակություն է վայելել: Նրա ժառանգության վրա հենվել են նաև ակադեմիզմի պաշտպանները՝ Ռաֆայելի աշխատանքներում տեսնելով իդեալականացնող արվեստի բարձրագույն օրինակ: Այդ պատճառով էլ ակադեմիզի հակառակորդները հաճախ հանդես են եկել Ռաֆայելի դեմ՝ թերագնահատելով նրա ստեղծագործության ճշմարիտ, խորապես ռեալիստական հիմունքները:

Ռաֆայել Սանտիի գործերից են՝ «Տիրամայրը կանաչների մեջ» (գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», «Գեղեցիկ այգեպանուհին» (1507. Լուվր, Փարիզ), «Ասպետի երազը» (Ազգային պատկերասահ, Լոնդոն), «Մադոննա Կոնեստաբիլե» (Էրմիտաժ, Լենինգրադ), «Հուլիոս 2-րդ» (մոտ 1511. Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), «Մարիամի նշանադրությունը» (1504. Բրերա պատկերասրահ, Միլան) և էլի շատ ու շատ գործեր:


[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով