Գիտնական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտնական, որևէ գիտական բնագավառիի մասնագետն, որն ունի իրական ներդրում գիտության մեջ: Լայն իմաստով գիտնական հասկացությունը կարող է վերաբերել ցանկացած մարդու, ով պարբերաբար ինքնուրույն ավելացնում է գիտելիքը կամ մասնակցում է այս կամ այն գիտական և փիլիսոփայական դպրոցի գործունեության կամ ավանդույթների պահպանության մեջ։ Ավելի նեղ իմաստով՝ գիտնականները միայն այն մարդիկ են, որոնք կիրառում են գիտական միջոցը[1]: Գիտնականը կարող է մասնագետ լինել մեկ կամ մի քանի գիտական բնագավառներում[2]:

Բնության առավել ամբողջական պատկերացում ստանալու համար գիտնականները իրականացնում են հետազոտություններ, այդ թվում` ֆիզիկական, մաթեմատիկական և հասարակական բնագավառներում։

Դա է իրենց տարբերում փիլիսոփաներից, որոնք իրականության աներևույթ հատկությունների խորքային ճանաչողության համար կիրառում են տրամաբանություն կորցնելով բնության հետ անմիջական կապը՝ կենտրոնանալով ինքնին մտքի ոլորտի վրա: Գիտնականները տարբեր են նաև ճարտարագետներից(ինժեներ), որոնք կիրառական նպատակներին ծառայող սարքավորումներ են նախագծում: Երբ գիտությունը իրականացվում է կիրառման նպատակով այն կոչվում է «կիրառական գիտություն», սարքավորման սկզբունքային նախագծումից հետո գիտությունն ավարտվում է և ստացված նոր սարքավորումները անցնում են ճարտարագիտության և տնտեսագիտության ոլորտ:

Ներկա գիտնականի հասարակական դերը կարելի է մասնակիորեն համապատասխանության մեջ դնել 17-րդ դարի բնափիլիսոփաների հետ, սակայն «գիտնական» արտահայտությունը առավել արդիական է: Մինչև 19-րդ դարի վերջերը և 20-րդ դարի սկիզբը գիտության հետազոտողներին անվանում էին «բնափիլիսոփա» կամ «գիտության մարդ»[3][4][5][6]: Ետխորհրդային պետություններում գիտություն և գիտնական բառերը լիարժեք չեն համապատասխանում անգլիական science և scientist բառերին, որովհետև վերջինները հաճախ օգտագործվում են ավելի նեղ իմաստով, սահմանվելով միայն ճշգրիտ գիտությունների և ճշգրիտ գիտություններով զբաղվող մարդկանցով[7][8][9][10][11][12]:

Մասնավորապես, գիտնականների օգտագործած գիտական միջոցաբանությունը ներառում է քաջ հայտնի ստուգված փաստերի ընդհանրացումը, վերացական գաղափարների կիրառումը, ենթադրույթնների ծնումը և ստուգումը, տեսությունների ստեղծումը՝ որպես առավել ընդհանրական մակարդակի փաստերի, գիտական նկարագրության զարգացումը՝ սկսած լավ ուսումնասիրվածից դեպի անհայտը:

Գիտական որակավորման հատկանիշներ [խմբագրել]

Գիտական որակավորման հիմնական ձևական հատկանիշ է հանդիսանում հեղինակավոր գիտական պարբերականներում հետազոտությունների նյութերի տպագրությունը և հեղինակավոր գիտաժողովներում զեկույցները: Հայաստանում իրականացված է ձևական փորձ հեղինակավորները այլ պարբերականներից տարբերակելու համար, դրանք կազմում են ԲՈՀի[13] «ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ»ը [14]: Սակայն նույնիսկ հեղինակավոր պարբերակակնների միջև գոյություն ունի ոչ միարժեք հասկացվող առաջնայնությունների համակարգ: Որպես կանոն, առավել առաջնայնություն ունեն միջազգային պարբերականները և գիտաժողովները, միջազգային ճանաչումը նույնպես առավել բարձր է գնահատվում ազգայինից: Գիտնականի հեղինակությանը և որակավորման ընդունումը կապված է մասնագետների շրջանում իր հեղինակությամբ: Հայտնի են գիտնականների դասակարգումը ըստ հղման ցուցչի՝ այլ գիտնականների կողմից տվյալ գիտնականի աշխատանքների հղումների քանակի ցուցանիշի: Գիտական հանրության մեջ բարձր է գնահատվում դասախոսական աշխատանքը: Բարձր վարկանիշով ուսումնական հաստատությունում դասախոսությունների մատուցման իրավունքը գիտնականի բարձր որակավորման ճանաչման մասին է խոսում: Բարձր է գնահատվում նաև գիտական դպրոցի ստեղծումը, այսինքն գիտական ղեկավարի պատկերացումները զարգացնող մի քանի գիտնականի պատրաստումը:

Գիտնականի մասնագիտական գիտության պատկանելիությունը և որակավորման աստիճանը կարող են ձևականորեն որոշվել տեղական և ազգային հանձնաժողովներով՝ (ատենախոսության պաշտպանության խորհուրդ, Որակավորման հանձնաժողով, ԲՈՀ): ԽՍՀՄ-ում և ՀՀ-ում գիտնականի որակավորումը ձևականորեն հաստատվում է գիտական աստիճանով(գիտությունների թեկնածու կամ գիտության դոկտոր) և գիտական կոչումով(դոցենտ կամ պրոֆեսոր): Աստիճանաշնորհումը և կոչումների շնորհումը վերահսկում է ԲՈՀ-ը: Գիտական աստիճանները շնորհվում են գիտական ուղղություններին համապատասխան, օրինակ՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների թեկնածու, և այլն:

Գիտական կոչում ստանալու համար անհրաժշտ է գրել ատենախոսություն և պաշտպանել այն համապատասխան մասնագիտացված խորհրդում: Մեծ գիտական ներդրման ժամանակ բացառություն կարգով կոչումը կարող է տրվել ատենախոսությունը փոխարինող «կատարված աշխատանքների զեկույց»ով: Բացառությունները արվում են շատ հազվադեպ, օրինակ, բարձր պաշտոն զբաղեցնող անձանց համար: Հաջող պաշտպանության անհրաժեշտ պայման է գիտական արդյունքների տպագրությունը և փորձարկումը: Որպես փորձարկում սովորաբար հասկանում են գիտաժողովներում զեկուցելը, քանի որ այդ ձևաչափը թույլ է տալիս երկխոսությամբ քննարկել արդյունքները և համապատասխանաբար ստանալ բաց քննադատություն այն դեպքում, երբ գիտական հանրությունը համաձայն չէ արդյունքների հետ:

Գիտական կոչում ստանալու համար (դոցենտ կամ պրոֆեսոր) բացի գիտական աստիճանից պահանջվում է վարել մանկավարժական աշխատանք, մասնավորապես ունենալ ուսումնա-մեթոդական տպագրություններ: Գոյություն ունեն որակավորման ավելի մանր ձևական հատկանիշներ, օրինակ՝ ասպիրանտների գիտական աշխատանքով ղեկավարման թույլատվությունը հանդիսանում է թեկնածուից դոկտորի անցման անհրաժեշտ քայլ:

Հայաստանում գիտական հանրության կողմից բարձրագույն ճանաչման ընդունված չափորոշիչն է Գիտությունների ազգային ակադեմիայում թղթակից անդամ և, այնուհետև, ակադեմիկոս ընտրվելը:

Գիտնականի և ճարտարագետի տարբերությունը [խմբագրել]

Գիտնականներին հաճախ շփոթում են ճարտարագետների(ինժեներ) հետ: Վերջիններս առավել մոտ են կիրառական գիտությանը: Գիտնականները հետազոտում են բնությունը՝ իր հիմնական սկզբունքները բացահայտման նպատակով, այնինչ ճարտարագետները կիրառում են գիտությանը հայտնի սկզբունքները տեխնիկական խնդիրների տնտեսական լուծումներ մշակելու համար:[15] Գիտությունը հիմնվում է դիտվող փաստերի և ստուգելի ճշմարտությունների վրա, որոնք ընդհանրացված են կանոնակարգված համակարգերի տեսքով, այդ մշակված համակարգերը կարող են փոխանցվել և հաստատվել այլ մարդկանց կողմից: Ճարտարագիտությունը գիտական սկզբունքների ճարտար և ստեղծագործ կիրառությունն է, որը թույլ է տալիս լուծել մեր հետևյալ առօրեա խնդիրները՝ նախագծում, ստեղծում, կառավարում, շահագործում, համակարգերի ղեկավարում կամ աշխատանք[16]: Հակիրճ ասված՝ գիտնականները հետազոտում են, իսկ ճարտարագետները՝ կառուցում: Այդուհանդերձ, գոյություն ունեն բազում օրինակներ, երբ նույն մարդը երկու ոլորտում էլ զգալի հաջողությունների է հասել: Գիտնական-փորձարարները հաճախ լուծում են ճարտարագիտական խնդիրներ՝ կառուցելով փորձնական մոդելներ և սարքավորումներ, իսկ որոշ ճարտարագետներ կատարում են բարձրակարգ գիտական հետազոտություններ: Մեխանիկայում, Էլեկտրոնիկայում, քիմիայում և օդատիեզերական հետազոտություններում՝ նոր երևույթների և նյութերի հետ աշխատելիս, ճարտարագետները հաճախ հայտնվում են գիտության առաջնային գծին: Պետրուս Դեբայը մինչ քիմիայից Նոբելյան մրցանակի ստացումը միաժամանակ և՛ երևելի ճարտարագետ էր, և՛ ուներ ֆիզիկոսի գիտական աստիճան: Պոլ Դիրակը քվանտային մեխանիկայի հիմնադիրներից է, նա նույնպես սկսել է իր կարիերան որպես ճարտարագետ, որից հետո դարձավ մաթեմատիկոս և ֆիզիկոս-տեսաբան: Քլոդ Շենոնը ճարտարագետ-տեսաբան էր, նա հիմնադրել է ժամանակակից մաթեմատիկական տեսություն՝ տեղեկատվության տեսությունը: Հայաստանի գիտական հաստատություններում ճարտարագետ հաճախ անվանում են լաբորանտներին կամ այլ առընթեր օգնական անձնակազմը:

Հղումներ [խմբագրել]

  1. Իսահակ Նյուտոն (1687, 1713, 1726). [4] «Rules for the study of natural philosophy», Philosophiae Naturalis Principia Mathematica, Third edition. The General Scholium containing the 4 rules follows Book 3, The System of the World. Reprinted on pages 794—796 of I.Bernard Cohen and Anne Whitman’s 1999 translation, University of California Press. ISBN 0-520-08817-4.
  2. Oxford English Dictionary, 2nd ed. 1989
  3. Nineteenth-Century Attitudes: Men of Science
  4. Friedrich Ueberweg, History of Philosophy: From Thales to the Present Time. C. Scribner's sons v.1, 1887
  5. Steve Fuller, Kuhn VS. Popper: The Struggle For The Soul Of Science. Columbia University Press 2004. Page 43. ISBN 0231134282
  6. Science by American Association for the Advancement of Science, 1917. v.45 1917 Jan-Jun. Page 274[3][4][5][6]
  7. Nineteenth-Century Attitudes: Men of Science. http://www.rpi.edu/~rosss2/book.html
  8. Friedrich Ueberweg, History of Philosophy: From Thales to the Present Time. C. Scribner’s sons v.1, 1887
  9. Steve Fuller, Kuhn VS. Popper: The Struggle For The Soul Of Science. Columbia University Press 2004. Page 43. ISBN 0-231-13428-2
  10. Science by American Association for the Advancement of Science, 1917. v.45 1917 Jan-Jun. M1 Page 274.
  11. «William Whewell (1794-1866) gentleman of science»։ http://www.victorianweb.org/science/whewell.html։ Վերցված է 2007-05-19։ 
  12. Tamara Preaud, Derek E. Ostergard, The Sèvres Porcelain Manufactory. Yale University Press 1997. 416 pages. ISBN 0-300-07338-0 Page 36
  13. ԲՈՀ-ի պաշտոնական կայքը
  14. ԲՈՀ-ի Ցանկը [1] periodicals.php
  15. National Society of Professional Engineers (2006)։ «Frequently Asked Questions About Engineering»։ http://www.nspe.org/media/mr1-faqs.asp։ Վերցված է 2006-09-21։ 
  16. Bureau of Labor Statistics, U.S. Department of Labor (2006)։ «Engineers»։ Occupational Outlook Handbook, 2006-07 Edition։ http://www.bls.gov/oco/ocos027.htm։ Վերցված է 2006-09-21։